Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (Կալինինգրադ)

հուշարձան Կալինինգրադում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (այլ կիրառումներ)

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям Первой мировой войны), հուշարձան Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում։ Տեղադրվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հարյուր տարի անց և նվիրված է այդ պատերազմում զոհված ռուս զինվորների ու սպաների հիշատակին։

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումմայիսի 30, 2014
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿալինինգրադ
Ներկա վիճակկանգուն

Հուշարձանը գտնվում է Աստղագիտական բաստիոնի (Астрономический бастион) մոտ՝ Գվարդիական պողոտայի ու Գորնայա փողոցի հատման վայրում։

Պատմություն խմբագրել

Հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի ռազմա-պատմական միությանը։ Հուշարձանի լավագույն տարբերակի համար հայտարարված մրցույթում հաղթել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ Սալավատ Շչերբակովը։ Հուշարձանն ստեղծվել է բացառապես ժողովրդի նվիրաբերումների հաշվին, որի հավաքումը նույնպես կազմակերպել է Ռուսաստանի ռազմա-պատմական միությունը[1]։

Հուշարձանը տեղադրվել է Կալինինգրադ քաղաքի Աստղագիտական բաստիոնի մոտ գտնվող հրապարակում. քաղաքը նախկինում եղել է Արևելյան Պրուսիայի վարչական կենտրոնը և այդ վայրում հարյուր տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում, ռուսական բանակը մարտեր է մղել գերմանացիների դեմ։ Հուշարձանն առաջինն էր նմանատիպ հուշարձանների շարքում, որոնք Ռուսաստանի պատմա-ռազմական միության կողմից կանգնեցվել են երկրի տարբեր քաղաքներում 2014 թվականին՝ ի նշանավորումն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հարյուրամյա տարելիցի[2]։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 30-ին։ Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար, Ռուսաստանի ռազմա-պատմական միության նախագահ Վլադիմիր Մեդինսկին, Կալինինգրադի մարզի նահանգապետ Նիկոլայ Ցուկանովը, Կալինինգրադի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ[3]։

Հուշարձանը ներկայացնում է չորս բրոնզե արձաններ, որոնք խորհրդանշում են տարբեր դասակարգերի ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմին։ Նրանք են ազնվական սպան, տարատոհմիկ ուսանողը, պրապորշչիկն ու գյուղացի զինվորը։ Ըստ հուշարձանի հեղինակների խոսքերի՝ այն խորհրդանշում է բոլոր դասակարգերի համախմբումը պատերազմի սկզբում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник героям Первой мировой войны открыт в Калининграде» (ռուսերեն). Российское военно-историческое общество. 08.08.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 Галина Белоглазова. (30.05.2014). «В Калининграде открыли памятник героям Первой мировой» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. «В Калининграде открыли памятник героям Первой мировой войны» (ռուսերեն). Клопс.Ру. 30.05.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.