Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշանշան (Շախտի)

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշանշան, հուշարձան ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշանշան
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՇախտի
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Հուշանշանի լուսանկարներ

Պատմություն խմբագրել

Քաղաքի օրը և Հանքագործի օրը՝ 2014 թվականի օգոստոսի 31-ին, Շախտի քաղաքի Ալեքսանդրի զբոսայգում հանդիսավորությամբ բացվեց հուշահամալիր՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) հերոսներին։ Արձանի տեղադրումը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբի 100-ամյակին։ Այդ պատերազմի մարտերում Դոնի երկրամասից մասնակցել է մոտ 125 հազար կազակ, վաթսուն հեծելագունդ, երեսուներեք հեծելազորային մարտկոց, վեց պլաստունյան գումարտակ, հինգ պահեստային զորագունդ, երեք պահեստային մարտկոց և ավելի քան ութսուն առանձին հատուկ հարյուրյակ։ Դոնցիները մասնակցել են ռազմական գործողությունների մեծամասնությանը։

1914-1918 թվականների գործողությունների ընթացքում Դոնի կազակները ողջ աշխարհի համար դարձան տոկունության, քաջության և հերոսության օրինակ։ 193 սպա և ավելի քան 3700 շարքային կազակներ պարգևատրվել են Սուրբ Գեորգիի շքանշանով, Գեորգիևյան զենքով, Գեորգիևյան խաչերով և մեդալներով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ամենապատվաբեր զինվորական պարգևով՝ Գեորգիևյան խաչով պարգևատրված առաջին ստորին աստիճանավորը եղել է ծնունդով Նիժնե-Կալմիկովսկի խուտորից Դոնի կազակ, Երմակ Տիմոֆեևիչի անվան Դոնի կազակական 3-րդ գնդի 6-րդ հարյուրավորի եֆրեյտոր Կուզմա Ֆիրսովիչ Կրյուչկովը։

Հուշանշանը տեղադրելու նախաձեռնողը դարձել է Շախտիի Յակով Պետրովիչ Բակլանովի անվան կազակական կադետական կորպուսը։ Նախագիծը մշակվել է շախտիեցիների կողմից։ Հուշարձանն օծել է Շախտիի և Միլլերովոյի եպիսկոպոս Սիմոնը։ Տոնական և հանգստյան օրերին այստեղ հիշատակի հերթապահություն են իրականացնում Շախտիի Յակով Պետրովիչ Բակլանովի անվան կազակական կադետական կորպուսի սաները։

Նկարագրություն խմբագրել

Պատվանդանին երկգլխանի արծիվ է, որը ճանկերում սեղմում է կադետական դրвշակը, որը զարդարված է ռուսաց վերջին կայսր Նիկոլայ II-ի անվանագրով։ Երկգլուխ արծվի թևերի տակ գտնվող սալիկներին փորագրված են Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած Դոնի կազակական բոլոր զորամիավորումների անունները։

Աղբյուրներ խմբագրել