Առաջին համաշխարհային պատերազմի թանգարան

Առաջին համաշխարհային պատերազմի թանգարան (ռուս.՝ Музей «Россия в Великой войне), ռազմա-պատմական թանգարան Սանկտ Պետերբուրգի Ցարսկոյե Սելո քաղաքում՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին Ռուսական կայսրության մասնակցությանը։ Հանդիսանում է Ցարսկոյե Սելո արգելոց-թանգարանի մի մասը։ Թանգարանի ցուցադրությունը պատրաստվել է 1917 թվականին, սակայն մեկ տարի անց փակվել է։ «Ռուսաստանը Մեծ պատերազմում» թանգարանը բացվել է 2014 թվականին՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին։

Առաջին համաշխարհային պատերազմի թանգարան
Ռազմական պալատի շենքը, որտեղ տեղակայված է թանգարանը
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՎայրՊուշկին
Հիմնադրվել է1914
Քարտեզ
Քարտեզ

Գտնվում է Ալեքսանդրովսկի զբոսայգու հարևանությամբ, Ռազմական պալատի շենքում, որը Նիկոլայ II-ի օրոք կառուցել է ճարտարապետ Սեմյոն Սիդորչուկը՝ որպես ռազմական պատմության և հերոսների թանգարան։ Ներկայումս ցուցահանդեսային տարածքը կազմում է մոտ 900 մ²[1]։

Ցուցադրություն խմբագրել

«Ռուսաստանը Մեծ պատերազմում» ցուցահանդեսը թանգարանի աշխատակիցները ստեղծել են ոչ միայն իրենց սեփական պահեստներից, այլև թանգարանային հավաքածուների համալրմանը մասնակցել են սովորական պետերբուրգցիները[2]։

Թանգարանի բաժիններ խմբագրել

Ներկայումս թանգարանը ունի 13 բաժին, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է էլեկտրոնային էկրաններով և պլանշետներով տեղեկատվական կրպակով, որտեղ կարելի է տեղեկություններ ստանալ պատերազմի հիմնական դրվագների, դրա մասնակիցների, համազգեստի և այդ տարիների զենքերի մասին[3]։

  • «Պատերազմի սկիզբ»
  • «Ռազմական գործողություններ»
  • «Օդագնացներ ու օդաչուներ»
  • «Նավատորմ»
  • «Դիրքային կռիվ»
  • «Գեորգիևյան ասպետներ»
  • «Կայսերական ընտանիքը պատերազմական տարիներին»
  • «Կարմիր խաչն ու բանտարկյալները»
  • «Հոգևորականություն»
  • այլ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Яна Хватова. (04.08.2014). ««Забытая эпоха. В Царском Селе открывается музей Первой мировой войны»». Еженедельная газета «Аргументы и факты». Վերցված է 15.08.2014-ին.
  2. «В Царском селе открылся музей Первой мировой войны». Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  3. Мария Голубкова. «В Царском селе открылся музей Первой мировой войны». / «Российская газета», 04.08.2014. (дата обращения 15.08.2014)