«Առանց արևի» (ֆր.՝ Sans Soleil), Քրիս Մարկերի վավերագրական ֆիլմը (1983), անվանված է ի պատիվ Մոդեստ Մուսորգսկու համանուն վոկալ ցիկլի։

Առանց արևի
ֆր.՝ Sans soleil
Երկիր Ֆրանսիա
Ժանրվավերագրական ֆիլմ[1]
Թվականհոկտեմբերի 28, 1983[2] և 1983
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՔրիս Մարկեր[1]
ՊրոդյուսերՔրիս Մարկեր
Սցենարի հեղինակՔրիս Մարկեր
ԴերակատարներՖլորանս Դելե[3], Արիել Դոմբալ[3], Ռիյոկո Իկեդա[3], Կիմ Նովակ[3] և Ալեքսանդրա Սթյուարտ[3]
ԵրաժշտությունՔրիս Մարկեր
ՄոնտաժՔրիս Մարկեր
Պատմվածքի վայրՃապոնիա
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Իսլանդիա և Փարիզ
Տևողություն100 րոպե և 103 րոպե

Բովանդակություն խմբագրել

Փոքր մասերի բաժանված «ըստ Վերտովի» տեսանյութը (ինչպես հենց ռեժիսորի կողմից նկարված, այնպես և վիդեոբանկից ստացված) ուղեկցում է կանացի ձայն, որը դատողություններ է անում ազատ թեմաներով դիմելով մահացած ռեժիսորին (մտածածին)։ Պատկերագրական շարքը հիմնականում ձևավորվում է Տոկիոյի ֆուտուրիստական կյանքի տեսարաններից և Գվինեա Բիսաույի էսքիզներից (ըստ ռեժիսորի՝ «Աֆրիկայի ամենամոռացված երկիրը»)[4]։ Կադրից դուրս ձայնը բացատրում է, որ այս երկու աշխարհագրական բևեռները մոտեցնում է հակվածությունը անիմիզմին, արխաիկ հավատը դեպի աշխարհում ամեն բանի շնչավորվածությունը։

Անսպասելի, երբեմն պարադոքսալ միավորումը անհամատեղելի, առաջին հայացքից, իմաստային շարքերը բնորոշ են ոչ միայն կադրից դուրս տեքստին, այլ նաև մոնտաժային մասերին[5]։ Օրինակ, մետրոյում ննջող ուղևորների դեմքերը համակցված ճապոնական կինոմակուլատուրայից վերցված տեսարանների հետ։ Ժամանակ առ ժամանակ ռեժիսորը խորասուզվում է լիրիկական շեղումների մեջ ինչպես հիչկոկյան «Գլխապտույտ» ֆիլմի հերոսների երթուղու կրկնությունը Սան Ֆրանցիսկոյի փողոցներով[6]։

Համբավ խմբագրել

Մարկերի կողմից մշակված կինոակնարկի մոդելը մեծ պահանջարկ ստացավ հաջորդ սերունդների դոկումենտալիստների կողմից, հատկապես ամերիկյան (Էրրոլ Մորրիս, Մայքլ Մուր)[7]։ «Առանց արևի» ֆիլմը ընդունված է համարել վավերագրական այդ ժանրի գագաթնակետը[8]։ Քննադատ Սեմ Ադամսը Մարկերի ֆիլմը անվանել է «կինոի միջոցներով մտածելու ընթացքը պատկերելու ամենահաջողված փորձ»[7]։

Պատմության մեջ լավագույն ֆիլմի համար քվեարկության ժամանակ 846 քննադատներ (Sight & Sound, 2012) «Առանց արևի» ֆիլմի համար տվել են նույնքան ձայներ, որքան Ռիդլի Սքոթի «Սայրի վազորդ» և Դեյվիդ Լինչի «Կապույտ թավիշ» ֆիլմերի համար[9]։

2007 թվականին Մարկերի ֆիլմը թողարկվեց անգլերեն լեզվով (փոքր-ինչ տարբեր Ֆրանսիական օրիգինալից) DVD ֆորմատով Criterion Collection ընկերության կողմից («Թռիչքուղի» ֆիլմի հետ մեկ սկավառակի վրա)[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0084628/
  2. https://www.zweitausendeins.de/filmlexikon/?sucheNach=titel&wert=38630
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.imdb.com/title/tt0084628/fullcredits
  4. Статья Дж. Розенбаума
  5. Обзор М. Трофименкова
  6. Очерк Дж. Хобермана
  7. 7,0 7,1 Рецензия Дэйва Кера в The New York Times
  8. «Sans Soleil | BFI | British Film Institute». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. «Sight & Sound 2012 critics top 250 films | BFI | British Film Institute». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. La Jetée/Sans Soleil - The Criterion Collection

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Смотреть фильм