Առաձգական Արմսթրոնգ (անգլ.՝ Stretch Armstrong), գելատիպ նյութով լցված խաղալիքների հավաքածու։ Խաղալիքներն առաջին անգամ թողարկվել են ԱՄՆ-ում 1976 թվականին[1]։ Ֆիգուրները 4-6 անգամ ձգվելու հնարավորություն ունեն, այնուհետև ստանում են իրենց սկզբնական ձևը[2]։

Stretch Armstrong խաղալիք

Stretch Armstrong խաղալիքների ստեղծման գաղափարը պատկանում է Kenner ընկերության արդյունաբերական դիզայներ Ջեսի Դ. Հորովիցին[3], որին ոգևորությամբ աջակցել է R&D դեպարտամենտի ղեկավար և փոխնախագահ Ջեյմս Քունը և հաստատել արտադրության գաղափարը։

Սկզբում «ձգվող մարդը», ինչպես նրան կոչում էին, ստեղծվել է երկու կերպարով՝ սումո ըմբիշ և ատլետիկ մարմնակազմվածքով շիկահեր մարզիկ։ Ըմբիշն ստացվել է չափազանց ծանրակշիռ և մեծ, այդ պատճառով Kenner ընկերության տեխնոլոգ Ռիչարդ Դոբեկի որոշմամբ թողարկվել է միայն շիկահեր մարզիկի նմուշը։ Նրա հիմնական խնդիրը եղել է այն, որ խաղալիքների ձգվելու գործառույթը ապահովվել է ներքին զսպանակներով, որոնք չափազանց դժվար էր խաղալիքների մեջ մտցնելը, անհարմար և ամուր էին, ինչպես նաև վնասում էին խաղալիքների լատեքսային մաշկը[1]։

Այդ ժամանակ Ջեյմս Քունը, լինելով քիմիկոս-ճարտարագետ, զբաղվել է խաղալիքը հեղուկ շաքարի տեքսով նյութով լցնելու խնդրով։ Որպես հիմք վերցվել է եգիպտացորենի օշարակը, որը բացարձակապես անվտանգ է երեխաների համար։ Այն երկար եփել են մինչև անհրաժեշտ մածուցիկություն և համամասնությունն ստանալը։ Արդյունքում մտահղացումը հաջողություն է ունեցել, իսկ Քունն ու Հորովիցը իրենց հայեցակարգը ներկայացրել են անձամբ Kenner ընկերության նախագահ Բեռնի Լումիսին, որը բարձր է գնահատել գաղափարը։ Այդ պահից սկսվել է խաղալիքի զանգվածային արտադրությունը[1]։

1976 թվականից մինչև 2019 թվականը Stretch Armstrong հավաքածուի խաղալիքների մեծ մասը պատրաստվել է լատեքսային ռետինից և պարունակել գելանման գլյուկոզայի օշարակ, բացառությամբ Vac-Man-ի տարբերակի, որը լցված էր պոլիէթիլենային գնդիկներով, իսկ գլխի մեջ տեղադրված էր հատուկ պոմպ։ Օդը հեռացնելուց հետո խաղալիքն ի վիճակի է ստանալ և պահել ցանկացած ձև[2]։

2016 թվականին տեղի է ունեցել ապրանքանիշի գլոբալ վերագործարկում[4], 2017 թվականին Netflix մուլտիմեդիա հեռուստաալիքով սկսվել է Stretch Armstrong մուլտսերիալի ցուցադրությունը[5], որ ստեղծվել է Hasbro Studios-ի կողմից։ Նույն թվականին Stretch Armstrong-ի խաղալիքներն ընդգրկվել են Dream Toys List, Telegraph Magazine-ի ամենափնտրվող նվերների ցուցակում[6]։ Բացի այդ, Stretch Armstrong-ը ներառվել է քսաներորդ դարի ամենահանրաճանաչ և օրիգինալ 100 լավագույն խաղալիքների վարկանշային աղյուսակում՝ ըստ Time ամսագրի[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Stretch Armstrong(անգլ.) // Wikipedia. — 2018-09-27.
  2. 2,0 2,1 Alex Boyko (2018 թ․ սեպտեմբերի 15). «Мучаю игрушку антистресс Стретч Армстронг! Что если бросить его с высоты 100 метров?». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Horowitz, Jesse D. "Stretch man idea". Idea Book.. — October 17, 1974.
  4. Elizabeth Anderson (2016 թ․ հունվարի 30). «Retro toys are back in fashion: will you buy a Stretch Armstrong?». The Telegraph.
  5. «Stretch Armstrong & the Flex Fighters». Netflix.
  6. Madeleine Howell (2017 թ․ դեկտեմբերի 6). «Revealed: the 12 'must-have' toys for Christmas 2017». The Telegraph.
  7. Allie Townsend (Feb. 16, 2011). «All-TIME 100 Greatest Toys». Time.