Առակ (Աղբակի գավառ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առակ (այլ կիրառումներ)

Առակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառում[1]: Գտնվում էր Ադամակերտից 10-12 կմ հարավ-արևելք:

Գյուղ
Առակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԱղբակի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունառակցի
Ժամային գոտիUTC+3

ՊատմությունԽմբագրել

Գյուղն ավերվել և կողոպտվել է 1896 թվականի ջարդերի ժամանակ: Դրանից հետո գյուղում մնացել է միայն 8 տուն:

ԲնակչությունԽմբագրել

XIX դարի կեսերին ունեցել է 80 տուն հայ բնակիչ:

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղը շեն ժամանակներում ուներ 2 ջրաղաց և 2 ձիթհանք:

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Առակի հյուսիսային կողմում գտնվում էր գյուղի եկեղեցին, որը կանգուն էր մինչև XX դարի սկիզբը: Եկեղեցին չափերով ոչ մեծ հոյակերպ կառույց էր, որի պատերը շարված էին կարմիր սրբատաշ քարերով: XX դարի կեսերին այն արդեն կիսավեր էր[2]:

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Վանի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 318