Ապրես Պետրոսյան

ազատամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ապրես Ռոբերտի Պետրոսյան (1971 օգոստոսի 30, Ստեփանակերտ - 1992 սեպտեմբերի 1, Դրմբոն, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ։

Ապրես Պետրոսյան
Ծնվել էօգոստոսի 30, 1971(1971-08-30)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 1, 1992(1992-09-01) (21 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1971 թվականին օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է թիվ 3 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ ուսումը շարունակել Ստեփանակերտի թիվ 21 միջնակարգ պրոֆտեխուսումնարանում և ստացել ռադիոտեխնիկի մասնագիտություն։ Ուսումնարանն ավարտելուց հետո զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել Լեհաստանում։ Զորացրվելուց հետո զինվորագրվել է թիվ 2 վաշտին՝ որպես տանկի նշանառու-օպերատոր։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի[1]

Զոհվել է 1992 թվականին սեպտեմբերի 1-ին, Դրմբոն գյուղի մոտ ծավալված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել