Ապպիոս Կլավդիոս[3] Կեկոս(Appius Claudius Caecus, մ.թ.ա. 340 - մ.թ.ա. 273)։ Հռոմեական գրաքննիչ է եղել մ.թ.ա 312 թ.-ից։ Նա եղել է խոշոր քաղաքական գործիչ, առաջադեմ գաղափարներով տոգորված։ Երբ անցնում է գրաքննչական պաշտոնին, Ապպիոսը հռոմեական քաղաքացիական իրավունք է շնորհում հողազուրկ պլեբեյներին և լիբերտիներին։ Ապպիոսը հարել է հելլենոֆիլ հոսանքին։ Նա առաջինը օգտագործեց հունական բարոյախոսական առածները (գնոմայ) և կազմեց «Սենտենցիաների» ժողովածու, սատուրնական պոետական չափով։ «Սենտենցիաները» հունական ազդեցությամբ շարադրված առաջին երկն է հռոմեական գրականության մեջ։ Ապպիոս Կլավդիոսը չունեցավ իր գրական հետևորդները, իր «Սենտենցիաներով» նա մնաց եզակի և հետք չթողեց գրականության մեջ։ Նրա աֆորիզմներից մեկը դարձել է գործածական.«յուրաքանջյուր ոք ինքն է իր բախտի դարբինը»։

Ապպիոս Կլավդիոս
լատին․՝ Appius Claudius Caecus
Դիմանկար
Ծնվել էոչ ուշ քան մ. թ. ա. 341
ԾննդավայրՀին Հռոմ
Մահացել էմ.թ.ա. 3-րդ դար
Մահվան վայրանհայտ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ
Ամուսինանհայտ
Ծնողներհայր՝ Gaius Claudius Crassus Inrelligensis?, մայր՝ անհայտ
Զբաղեցրած պաշտոններՑենզոր, Roman dictator?, Roman dictator?, էդիլ, հինհռոմեացի սենատոր, կոնսուլ և կոնսուլ
ԵրեխաներAppius Claudius Russus?, Publius Claudius Pulcher?[1][2][2], Gaius Claudius Centho?[2][2], Claudia? և Tiberius Claudius Nero?[2][2]
 Appius Claudius Caecus Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Любкер Ф. Claudii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 293—297.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Digital Prosopography of the Roman Republic
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9.

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն. Երևան։ «Լույս», 1975։