Ապուզանուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Eupatorieae
Ցեղ Ապուզանուկ (Eupatorium)
L., 1753

Ապուզանուկ (լատին․՝ Eupatorium), ասպուզանուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 1200 (այլ տվյալներով՝ 600), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ապուզանուկ կանեփանման (E.cannabinum

Ձևաբանություն խմբագրել

Ցողունը կարմրավուն Է, մեկական կամ ճյուղավորվող, բարձր, ՝ 50-175 (200) սմ։ Տերևները եռմասնյա են կամ ամբողջական, նշտարաձև, սղոցաեզր, թավոտ։ Ծաղկաբույլը զամբյուղ Է, ծաղիկները՝ վարդագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմնապտուղ է։ Դեղաբույս է. պարունակում է էուպարին, սապոնիններ, ճարպայուղ, ներկանյութ։ Արմատների պատրաստուկն օգտագործում են որպես միզամուղ, ճիճվամուղ, խորխաբեր, քրտնաբեր, վերքերն ամոքող միջոց։ Կոճղարմատներից ու տերևներից ստանում են սև և կապույտ ներկեր։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է գետերի, լճերի ափերին, խոնավ ու ճահճոտ վայրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուզանուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուզանուկ» հոդվածին։