Ապոլլոն (թիթեռ)

միջատների տեսակ
Ապոլլոն
Ապոլլոն
Ապոլլոն
Ապոլլոն (արու)
Ապոլլոն (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Առագաստավորներ (Papilionidae)
Ցեղ Parnassius
Տեսակ Ապոլլոն (P. apollo)
Միջազգային անվանում
Parnassius apollo
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ապոլլոն (լատին․՝ Parnassius apollo), առագաստաթիթեռների ընտանիքին պատկանող խոշոր և գեղեցիկ թիթեռ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի և Կոտայքի մարզերում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Թևերի բացվածքը 70-90 մմ է։ Թևերն սպիտակ են, արտաքին եզրը՝ թեփուկազուրկ և ապակենման թափանցիկ։ Արտաքին թևերի վրա կան տարբեր մեծության 5 սև պտեր, հետին թևերի վրա՝ 2 խոշոր կարմիր պտեր՝ սև օղակով և սպիտակ միջուկներով, թևերի անկյունային մասում՝ նույն տիպի աչքանման պտեր ավելի փոքր և միմյանց կպած։ Սև թրթուրի մեջքային մասը ավելի մուգ երկայնական գծով է։

Սննդառություն խմբագրել

Սնվում է թանթռնիկի տերևներով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Ձմեռում է թրթուրը, որը տարեկան տալիս է 1 սերունդ։ Թիթեռի թռիչքը սկսվում է հունիս-օգոստոսին։ Բնակվում է ասեղնատերևների թավուտներում, անտառեզրերին և քարքարոտ լեռնալանջերին։ Նվազող տեսակ է։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, դեպի արևելք և հարավ-արևելք` մինչև Հարավային Սիբիրում, Մոնղոլիայում, Տյան Շանում, Փոքր Ասիայում, Կովկասում և Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է Գեղարքունիքի (քաղաք Սևան, գյուղ Սեմյոնովկա), Տավուշի (քաղաք Դիլիջան), Կոտայքի (Հանքավան, Արզական, Ծաղկաձոր), Վայոց ձորի (Ջերմուկ քաղաք, Գնիշիկ գյուղի շրջակայք), Սյունիքի (Լիճք, Շիշկերտ գյուղերի շրջակայք, քաղաք Քաջարան, Փխրուտ լքված գյուղ) մարզերից և Արայի լեռից[1]։

Պահպանություն խմբագրել

Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ, որը ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված II–ում։

Թվաքանակը բավականաչափ բարձր է, իսկ մարդու գործունեությամբ չվնասված վայրերում բավական բարվոք է։

Վտանգման հիմնական գործոններն են ինքնաթիռների միջոցով անտառային տարածքների մշակումը թունաքիմիկատներով և անասունների գերարածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան», «Սևան» ու «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև մի շարք անտառային արգելավայրերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլլոն (թիթեռ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլլոն (թիթեռ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։