Ապոլլոդորոս Դամասկոսցի (՚Άπολλόδωρος) (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 2-րդ դարի առաջին կեսի հռոմեական ճարտարապետ և ինժեներ[2][3][4]։

Ապոլլոդորոս Դամասկոսցի
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 50 և ոչ ուշ քան 65
ԾննդավայրԴամասկոս, Սիրիա, Հին Հռոմ
Մահացել էոչ վաղ քան 125 և ոչ ուշ քան 130
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերՏրայանի կամուրջ և Poliorcetica?
Մասնագիտությունճարտարապետ, գրող, ճարտարագետ և քաղաքաշինարար
 Apollodorus of Damascus Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

Միասնական հատակագծով կառուցել է Տրայանոսի ֆորումի անսամբլը Հռոմում հաղթակամարին հաջորդում էր սյունազարդ բակը, որը եզրափակվում էր Ուլպիա բազիլիկով, ապա ոչ մեծ հրապարակն էր՝ լատինական և հունական երկու գրադարանների շենքերով, որոնց միջև Տրայանոսի նշանավոր սյունը՝ կայսեր հաղթանակները պատկերող հարթաքանդակներով։ Ապոլլոդորոս Դամասկոսցիին են վերագրվում Տրայանոսի հաղթակամարները, իտալական Անկոնա և Բենևենտա քաղաքներում։ Չեն պահպանվել՝ Դանուբ գետի կամուրջը Դրոբետա քաղաքի մոտ (104–105 թվականներին, 1 կմ ավելի երկարությամբ), Տրայանոսի կրկեսն ու բաղնիքները Հռոմում, ինչպես նաև նրա տրակտատը Դանուբի կամրջի մասին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Union List of Artist Names — 2010.
  2. George Sarton (1936), "The Unity and Diversity of the Mediterranean World", Osiris 2: 406-463 [430]
  3. Giuliana Calcani, Maamoun Abdulkarim (2003), Apollodorus of Damascus and Trajan's Column: From Tradition to Project, L'Erma di Bretschneider, էջ 11, ISBN 88-8265-233-5, «...focusing on the brilliant architect Apollodorus of Damascus. This famous Syrian personage represents...»
  4. Hong-Sen Yan, Marco Ceccarelli (2009), International Symposium on History of Machines and Mechanisms: Proceedings of HMM 2008, Springer, էջ 86, ISBN 1-4020-9484-1, «He had Syrian origins coming from Damascus»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլլոդորոս Դամասկոսցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 511