Աբլբուհար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մեզրագետի աջ կողմում՝ հարթավայրում։

Գյուղ
Աբլբուհար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԱբուլբոհար, Աբուլբողար, Աբուլբուհար, Աբուլվար, Ալբուհար, Ապլպուհար
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաբլբուհարցի
Ժամային գոտիUTC+3
Աբլբուհար (Աշխարհ)##
Աբլբուհար (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Աբլբուհար արաբերեն նշանակում է «նախագարուն»։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1880 թվականին ուներ 108 տուն բնակիչ, որից 60 տունը (500 անձ) հայ բնակիչներ էին, իսկ մնացած 48 տունը՝ քուրդ։

Բնակչության մի մասը թուրքերի կողմից բնաջնջվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ կենդանի մնացածն էլ գաղթեցին տարբեր երկրներ։

XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Աբլբուհարն ուներ մի հայկական եկեղեցի։ Գյուղի մոտակայքում էր գտնվում նաև Ս Գեորգ վանքը[2] ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 10

Աղբյուրներ խմբագրել