Ապպիանոս[3] Ալեքսանդրացի (հին հունարեն՝ Αππιανός εξ Αλεξανδρείας) — (շուրջ 95 թ. — 170 թ. հետո), հին հռոմեացի պատմիչ ազգությամբ հույն, գրել է հունարեն։ Զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ Եգիպտոսում, որից հետո ստացել է հռոմեական քաղաքացիություն և ընդունվել հեծյալների դաս։ Գրել է 24 գրքից բաղկացած «Հռոմեական պատմություն» (Ῥωμαϊκά) երկասիրությունը, որտեղ ներկայացնում է Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից մինչև իր ժամանակները՝ ըստ նրա կողմից վարած պատերազմների։ Երկը մեզ է հասել կիսատ վիճակում, պահպանվել են VI—VIII և XII—XVII գրքերն ամբողջությամբ, մնացած գրքերը՝ հատվածաբար։

Ապպիանոս
Ծնվել էմոտ. 95
Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ
Մահացել էմոտ. 165[1][2]
Հռոմ, Հին Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ազգությունհույն
Մասնագիտությունպատմաբան, գրող և փաստաբան
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)Procurator?
Տիրապետում է լեզուներինլատիներեն և հին հունարեն
Appian Վիքիպահեստում

Ապպիանոսի աշխատությունը Տիգրան Մեծի պատմության ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկն է։

ԾանոթագրություններԽմբագրել