Ապարտհեյդի թանգարան

պատմական թանգարան Յոհանեսբուրգում

Ապարտհեյդի թանգարան (անգլ.՝ Apartheid Museum), թանգարան Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում։ Բացվել է 2001 թվականի նոյեմբերին[1] և պատմում է 20-րդ դարում ՀԱՀ-ում տիրապետող ապարտհեյդի ռեժիմի մասին[2]։

Ապարտհեյդի թանգարան
Տեսակպատմության թանգարան
Երկիր ՀԱՀ
ՏեղագրությունՅոհաննեսբուրգ
ՎայրՅոհաննեսբուրգ
Մասն էGold Reef City?
Հիմնադրվել է2001
Կայքapartheidmuseum.org
Քարտեզ
Քարտեզ

Ապարտհեյդ խմբագրել

1948 թվականից մինչև 1994 թվականը Հարավաֆրիկյան Հանրապետությունում գոյություն ունեցած Ապարտհեյդի համակարգը հիմնված էր ռասայական սեգրեգացիայի վրա, քանի դեռ երկրում իշխանությունը պատկանում էր Ազգային կուսակցությանը։ Ամբողջ բնակչությունն օրենքով բաժանված էր չորս խմբի՝ սևամորթ աֆրիկացիների, սպիտակների, ասիացիների (հիմնականում հնդիկների) և «գունամորթներ»։ Ապարտհեյդի համակարգի ներդրման ընթացքում ՀԱՀ սևամորթ բնակչությունը զրկվել էր գրեթե բոլոր քաղաքացիական իրավունքներից։ Այս համակարգի դեմ դիմադրությունները հանգեցնում էին ՀԱՀ սևամորթ բնակչության ապստամբություններին, որոնք միշտ դաժանորեն ճնշվում էին։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում գոյություն ունեցող Ապարտհեյդի պատճառով երկիրը մշտապես ենթարկվել է միջազգային ճնշումների, կիրառվել են տնտեսական պատժամիջոցներ։ 1990-ական թվականների սկզբներից երկրի կառավարող էլիտան սկսեց փոփոխությունների գնալ, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկը հայտարարեց համընդհանուր ժողովրդավարական ընտրություններ, որոնք կայացան 1994 թվականի ապրիլի 26-ից 29-ը։ Ընտրություններում հաղթեց ԱԱԿ-ն՝ ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը՝ 63-%, իսկ Ազգային կուսակցությունը հավաքեց 21-%։ 1994 թվականի մայիսի 9-ին Ազգային ասսամբլեան ՀԱՀ նախագահ ընտրեց Նելսոն Մանդելային։ ՀԱՀ-ում մոտ 45 տարի տևած Ապարտհեյդի ժամանակաշրջանն ավարտվեց։

Պատմություն խմբագրել

Թանգարանը կառուցվել է «Գոլդ Ռիֆ Սիթի» ընկերության կողմից 2001 թվականին[1] զբոսաշրջիկների ներգրավման ծրագրի շրջանակներում։ Մինչև 1994 թվականը ՀԱՀ-ում խաղատների գործունեությունն արգելված էր և բոլոր խաղատները գտնվում էին բանտուստանների տարածքում։ Աֆրիկյան ազգային կոնգրեսի իշխանության գալուց հետո բանտուստանների համակարգը վերացվեց։ Կառավարությունը համաձայնվեց «Գոլդ Ռիֆ Սիթի» ընկերությանը տրամադրել արտոնագիր, եթե վերջինս պարտավորվի կառուցել թանգարան։ Ապարտհեյդի թանգարանի շինարարության ծախսերը կազմեցին շուրջ 80 միլիոն հարավաֆրիկյան ռենդ։

Նկարագրություն խմբագրել

Մշտական ցուցադրությունն էքսկուրսիա է իրականացնում Ապարտհեյդի քառասունվեցամյա պատմության վերաբերյալ, սկսած դրա հաստատման օրվանից՝ 1948 թվականից մինչև վերացումը՝ 1994 թվականը։ Ցուցադրվում է, թե ինչպիսին է եղել սպիտակ փոքրամասնության իշխանությունը, «սև համայնքի» զարգացումը և նրա դիմադրությունը ռեժիմի դեմ։ Ցուցահանդեսից բացի թանգարանն իր արխիվում ունի տարբեր փաստաթղթեր, լուսանկարներ, պլակատներ և ֆիլմեր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 sahoboss (2011 թ․ հուլիսի 14). «Apartheid Museum». www.sahistory.org.za. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  2. HAT Taal-en-feitegids, Pearson, Desember 2013, ISBN 978-1-77578-243-8 {{{заглавие}}}.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապարտհեյդի թանգարան» հոդվածին։