Աչադարա (նախկինում՝ Միլարա, վրացերեն՝ აჩადარა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 3 կմ արևմուտք։ Երկաթուղային կայարան է։ Գտնվում է Գումիստա գետի ափին, ծովի մակարդակից 1280 մ բարձրության վրա։

Գյուղ
Աչադարա
վրաց.՝ აჩადარა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
Հիմնադրված է1900 թ.
ԲԾՄ1280 մ
Բնակչություն2457 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Վրացիներ
Ժամային գոտիUTC+4
Աչադարա (Աբխազիա)##
Աչադարա (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 1005 բնակիչ, հիմնականում հայեր և վրացիներ[1][2]։ 1970 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 1815 բնակիչ` կրկին հայեր և վրացիներ, իսկ 1989 թվականին, գյուղում ապրում էր 2457 մարդ[3], հիմնականում կրկին հայեր և վրացիներ։

Միավորված էր Գումիստայի գյուղական խորհրդի հետ։ Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց։

Աչադարան հիմնադրել են Օրդուից եկած հայերը` 1900 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 496