Աուտո (իսպ.՝ auto, պորտ.՝ auto), թատերական մեկ արարից բաղկացած հանդիսությունների տեսակ՝ Աստվածաշնչի և Ավետարանի թեմաներով։ Աուտոն ծագել և լայն տարածում է գտել 14-րդ դարում Իսպանիայում և Պորտուգալիայում։ Սկզբնական շրջանում եղել է պարզունակ խաղ մի քանի գործող անձով, 16-17-րդ դարերում ուղեկցվել է բազմամարդ շքերթներով, բաց երկնքի տակ մեծաշուք հանդիսություններով։ Ծառայել է կաթոլիկական եկեղեցու գաղափախոսության տարածմանը։ Աուտոներ են գրել իսպանական և պորտուգալական Վերածննդի հեղինակներ Լոպե դե Վեգան, Պեդրո Կալդերոնը և այլք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 22 — 208 էջ. — 5000 հատ։

Գրականություն խմբագրել

  • Хрестоматия по зарубежной литературе. Эпоха Возрождения, сост. Б. И. Пуришев,т. 1. — Москва: Учпедгиз, 1959.
  • Piezas maestras del teatro teologico espanol. Autos sacramentales. Madrid, 1946.