Աութենտիկություն, միջազգային պայմանագրի կողմերի մշակած և միմյանց հետ համաձայնեցրած վերջնական տեքստերի թարգմանական նույնակա­նությունը։ Երկկողմ պայմանագրի տեքս­տը կազմվում է, սովորաբար, երկու կող­մերի լեզուներով, իսկ բազմակողմ պայ-մանագրինը՝ այն լեզուներով, որոնք իբրև պաշտոնական ընդունված են մի­ջազգային այն կազմակերպությունում, որը տվյալ պայմանագրի մշակման համար հրավիրում է միջազգային կոնֆե­ րանս, կամ այն լեզուներով, որոնց մա­ սին պայմանավորվում են բանակցութ­ յունների կամ կոնֆերանսի մասնակից­ ները։ Միջազգային պայմանագրի եզրա­փակիչ հոդվածներում, որպես կանոն, նշվում է, որ նրա՝ տարբեր լեզուներով կազմված բոլոր տեքստերը հավասարա­զոր են, այսինքն՝ աութենտիկ են և ունեն միևնույն իրավաբանական ուժը։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва