Աշրաֆ Հաքիմի

մարոկկացի ֆուտբոլիստ

Աշրաֆ Հաքիմի (արաբ․՝ أشرف حكيمي‎‎, նոյեմբերի 4, 1998(1998-11-04)[1][2], Մադրիդ, Իսպանիա), մարոկկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ի և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Աշրաֆ Հաքիմի
أشرف حكيمي
Աշրաֆը Մարոկկոյի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Achraf Hakimi Mouh
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մարոկկո Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 4, 1998(1998-11-04)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 181 սմ
Քաշ 73 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 5
Պատանեկան կարիերա
2005-2006 Իսպանիա Օֆիգեվի
2006-2016 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 28 (1)
2017-2020 Իսպանիա Ռեալ Մադրիդ 9 (2)
2018-2020   Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 54 (7)
2020-2021 Իտալիա Ինտեր Միլան 37 (7)
2021-Ներկա Ֆրանսիա ՊՍԺ (7)
Ազգային հավաքական
2016 Մարոկկո Մարոկկո Մ20 2 (0)
2016 Մարոկկո Մարոկկո Մ23 2 (0)
2016-ներկա Մարոկկո Մարոկկո 50 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Ապրիլի 15-ի,2023:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 15-ի, 2023

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեալ Մադրիդ խմբագրել

Աշրաֆը Ռեալ Մադրիդի ակադեմիայի սան է[5][6]։ 2016 թվականից նա սկսեց հանդես գալ Ռեալ Մադրիդ Կաստիլիայի կազմում[7]՝ նույն տարում հայտավորվելով Ռեալ Մադրիդի հիմնական կազմ՝ ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային ընկերական խաղերի համար[8][9]։ Առաջին հանդիպումը Ռեալ Մադրիդի առաջին թիմի կազմում անցկացրեց հուլիսի 27-ին՝ Չեմպիոնների միջազգային գավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[10]։ Դրանից հետո նա վերադարձավ Կաստիլիա, որի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Սեգունդա Դիվիզիոն BՌեալ Սոսիեդադ B-ի դեմ խաղում[11][12]։ 2016-17 մրցաշրջանում Աշրաֆը Ռեալի հետ հաղթեց Իսպանիայի երիտասարդական գավաթը[13]։

2017 թվականի օգոստոսի 19-ին Աշրաֆը հայտավորվեց Ռեալ Մադրիդի հիմնական կազմ՝ դառնալով Դանի Կարվախալի փոխարինողը և ստանալով 19 համարի մարզաշապիկը[14][15][16]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց հոկտեմբերի 1-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[17][18]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Տոտենհեմի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Աշրաֆը խփեց դեկտեմբերի 9-ին՝ Սևիլյայի դեմ խաղում[21][22]։ 2018 թվականի մայիսի 12-ին նա գոլի հեղինակ դարձավ Սելտա Վիգոյի դեմ խաղում[23][24]։ Մայիսի 26-ին Ռեալ Մադրիդը հաղթեց Չեմպիոնների Լիգան[25][26][27], և թեև Աշրաֆը խաղադաշտ դուրս չեկավ մրցաշարի եզրափակչում[28]՝ նա ճանաչվեց առաջին մարոկկացի ֆուտբոլիստը, ով հաղթել է Չեմպիոնների Լիգան[29][30][31]։ Իր առաջին մրցաշրջանում Աշրաֆը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[32]։

 
Աշրաֆը Ռեալ Մադրիդի հետ Չեմպիոնների Լիգան հաղթելուց հետո

2018 թվականի հուլիսի 11-ին Աշրաֆը 2 տարվա վարձավճարով միացավ Բորուսիա Դորտմունդին[33][34][35][36]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց սեպտեմբերի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նյուրնբերգի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[37][38]։ Հոկտեմբերի 24-ին Աշրաֆը 3 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[39][40]։ 2019 թվականի հունվարի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղում[41]։ 2018-19 մրցաշրջանում Աշրաֆը անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[42]։

2019 թվականի օգոստոսի 3-ին Աշրաֆը փոխարինեց Ռաֆայել Գերեյրուին Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[43] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[44][45][46]։

Միջազգային կարիերա խմբագրել

Աշրաֆը ներկայացրել է Մարոկկոն տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[47][48]։ Մարոկկոյի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 22-ին՝ Ալբանիայի ու Սան Տոմե և Պրինսիպիի դեմ խաղերի համար[49][50], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[51][52]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 11-ին՝ փոխարինման մտնելով Կանադայի դեմ ընկերական խաղում[53][54]։ Իր առաջին գոլը Մարոկկոյի կազմում խփեց 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Մալիի դեմ խաղում[55][56]։

2018 թվականի մայիսին Աշրաֆը ընդգրկվեց Մարոկկոյի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[57][58]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[59], իսկ Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից[60][61]։ 2019 թվականին Աշրաֆը մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[62][63][64]՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր խաղերում, սակայն Մարոկկոն դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Բենինին[65][66]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[67]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ B 2016–17 Սեգունդա Դիվիզիոն B 28 1 28 1
Ռեալ Մադրիդ 2017–18 Լա Լիգա 9 2 5 0 2 0 1 0 17 2
Բորուսիա (վարձավճար) 2018–19 Բունդեսլիգա 21 2 2 1 5 0 28 3
2019–20 1 0 1 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 22 2 3 1 5 0 1 0 31 3
Կարիերայի ընդհանուր 59 5 8 1 7 0 2 0 76 6

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[68]

Մարոկկո
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 5 1
2018 12 0
2019 7 0
Ընդհանուր 25 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 1, 2017 Մուլայ Աբդալահ մարզադաշտ, Ռաբաթ, Մարոկկո   Մալի 4–0 6–0 ԱԱ 2018 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռեալ Մադրիդ

Բորուսիա Դորտմունդ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. http://www.mapnews.ma/en/activites-royales/hm-king-receives-members-national-soccer-team-decorates-them-royal-wissams
  4. «Morocco - A. Hakimi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. Tanchev, Boro (2019 թ․ մարտի 19). «Achraf Hakimi - The Real Madrid-owned Bundesliga star». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Europe's Rising Stars: Achraf Hakimi». Football Whispers (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «The three first 'signings' of Castilla: Achraf, Óscar and Rivero».
  8. «Real Madrid Arrive in Montreal for Pre-Season Tour With 9 Academy Players in Squad». 90min.com (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «First tour for nine academy products | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «Real Madrid vs. Paris Saint-Germain - Football Match Line-Ups - July 27, 2016 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. «Real Madrid Castilla - Real Sociedad B, Aug 20, 2016 - Segunda División B - Grupo II - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «3-2: Castilla complete a remarkable turnaround in the last minute | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. «CRÓNICA | El Real Madrid gana el derbi final y alza la Copa del Rey Juvenil | rfef.es». www.rfef.es. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. Matt_Wiltse (2017 թ․ օգոստոսի 19). «Achraf Hakimi Promoted to Real Madrid First Team». Managing Madrid. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  15. «Achraf Hakimi has been promoted to the first team. The youngster will wear Modric's former number 19. Congratulations!». Tribuna.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.(չաշխատող հղում)
  16. AS, Diario (2017 թ․ օգոստոսի 19). «Achraf Hakimi se quedará con ficha del primer equipo blanco». AS.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  17. «Real Madrid - RCD Espanyol Barcelona, Oct 1, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  18. «Real Madrid vs. Espanyol - Football Match Report - October 1, 2017 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  19. «Real Madrid - Tottenham Hotspur, Oct 17, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  20. «Real Madrid 1-1 Tottenham Hotspur» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  21. «Real Madrid - Sevilla FC, Dec 9, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  22. «Hakimi only sixth African player to score for Real Madrid» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  23. «Real Madrid - Celta de Vigo, May 12, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  24. «Gareth Bale stays hot with brace as Real Madrid cruise». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  25. 25,0 25,1 «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool». The Observer (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 26. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  26. UEFA.com. «UEFA Champions League - Real Madrid-Liverpool». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  27. CNN, Ravi Ubha. «Real Madrid beats Liverpool to win Champions League». CNN. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  28. «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  29. Saga, Ahlam Ben (2018 թ․ մայիսի 27). «Achraf Hakimi Becomes First Moroccan Footballer to Win Champions League». Morocco World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  30. «Achraf Hakimi: Moroccan makes history with Real Madrid's UCL victory». Africanews (անգլերեն). 2018 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  31. «Achraf Hakimi: Moroccan makes history with Real Madrid's UCL victory». Orange Football Club (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  32. «Achraf Hakimi | Football Stats | Borussia Dortmund | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  33. «Borussia Dortmund sign Achraf Hakimi on loan». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  34. «Official Announcement: Achraf | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  35. «Morocco's Achraf Hakimi goes on loan to Borussia Dortmund» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  36. «Borussia Dortmund sign Achraf Hakimi on loan from Real Madrid». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.(չաշխատող հղում)
  37. «Borussia Dortmund - 1.FC Nuremberg, Sep 26, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  38. «Borussia Dortmund 7-0 FC Nuremberg: Jadon Sancho scores first goal of season» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  39. «Borussia Dortmund - Atlético Madrid, Oct 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  40. «Achraf Hakimi produces wing-back masterclass in Borussia Dortmund rout of Atletico Madrid | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  41. «Borussia Dortmund - Hannover 96, Jan 26, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  42. «Achraf Hakimi | Football Stats | Borussia Dortmund | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  43. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  44. «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  45. 45,0 45,1 «Jadon Sancho stars as Dortmund earn Supercup win over Bayern Munich». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  46. «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  47. «Five things on Borussia Dortmund's Real Madrid loanee Achraf Hakimi». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  48. «5 things to know about African Youth Player of the Year winner Achraf Hakim». www.pulse.ng (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  49. News, Morocco World (2016 թ․ օգոստոսի 22). «Morocco's Coach Calls up 27 Players to Play Albania, Sao Tome». Morocco World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  50. «Football: Morocco's Coach Summons 27 Players to Play Albania, Sao Tome | MapNews». www.mapnews.ma. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  51. «Albania - Morocco, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  52. «Morocco - São Tomé and Príncipe, Sep 4, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  53. «Morocco - Canada, Oct 11, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  54. «Achraf Hakimi becomes Real Madrid's first Moroccan international - MARCA English». MARCA English (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  55. «Morocco - Mali, Sep 1, 2017 - World Cup qualification Africa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  56. «Real Madrid's Achraf scores on his competitive Morocco debut - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  57. «Football: Boufal left out by Morocco after Southampton fallout | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  58. «2018 FIFA WC: Morocco coach names squad». www.panapress.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  59. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Achraf HAKIMI - Achraf Hakimi - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  60. «World Cup: Morocco out after 1-0 defeat to Portugal». euronews (անգլերեն). 2018 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  61. Sport (2018 թ․ հունիսի 20). «Morocco become first team to be knocked out of World Cup». sport (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  62. «Morocco Announce Final AFCON Squad». South African soccer news. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  63. Ismail, Ali (2019 թ․ հունիսի 11). «Zamalek's Boutaib included in Morocco's final squad for AFCON». KingFut (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  64. Yabiladi.com. «Afcon 2019 : Morocco's coach unveils final 23-man squad». en.yabiladi.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  65. «Morocco - Benin, Jul 5, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  66. «AFCON 2019: Benin stun Morocco in shootout for historic win». Eurosport. 2019 թ․ հուլիսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  67. «Achraf Hakimi». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  68. Strack-Zimmermann, Benjamin. «Achraf Hakimi». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  69. «Real Madrid win Club World Cup: Blancos create history and surpass Barcelona with victory over Al Ain | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  70. «Achraf Hakimi named 2018 African Youth Player of the Year». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշրաֆ Հաքիմի» հոդվածին։