Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Պետրոսյան (այլ կիրառումներ)

Աշոտ Սեդրակի Պետրոսյան (ապրիլի 28, 1956(1956-04-28), Մեծավան, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ բանակի գեներալ-մայոր (1995)։

Աշոտ Պետրոսյան
ապրիլի 28, 1956(1956-04-28) (67 տարեկան) -
ԾննդավայրՄեծավան, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումգեներալ-մայոր
ԿրթությունNovosibirsk Higher Military Command School? (1979) և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1989)

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Պետրոսյանը ծնվել է 1956 թվականին Շահնազար գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզի Մեծավան գյուղ)։ 1963-1973 թվականներին ընդունվել և ավարտել է Մեծավանի միջնակարգ դպրոցը։ 1979 թվականին ավարտել է Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանը, 1989 թվականին՝ Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան։ 1979-1991 թվականներին ծառայել է Հունգարիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում,Հեռավորարևելյան, Անդրկովկասյան ռազմական օկրուգներում։ 1990-1991 թվականներին եղել է Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ։ 1991-1992 թվականներին՝ «Հատուկ գնդի», 1992-1993 թվականներին՝ դեսանտագրոհային գնդի, բրիգադի հրամանատար, 1993-1995 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ. 1995-1996 թվականներին՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ. 1996-1997 թվականներին՝ ռազմական ուսումնարանի (ապա՝ ինստիտուտի) պետ, 1999-2001 թվականներին՝ «Հայփոստի» գործադիր տնօրեն, 2001 թվականից՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետ[1], 2008 թվականի մայիսի 15-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։

1991-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Տավուշի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և ԼՂՀ Շահումյանի, Լաչինի (հարավային սահմաններ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև ՀՀ բանակաշինությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։