Աշոտ Սուրենի Շահնազարյան (ծնվ. 3 հուլիսի 1949 թ., գ. Աչաջուր, Իջևանի շրջան), ՀՀ պետական գործիչ, 2004-2010 թթ. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ։

Աշոտ Սուրենի Շահնազարյան
Դիմանկար
Ծնվել է1949 հուլիսի 3
ԾննդավայրԱչաջուր, Իջևանի շրջան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

ԿրթությունԽմբագրել

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1972-1974 թթ. - աշխատել է ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրությունում որպես ինժեներ։
  • 1974-1979 թթ. - Երևանի 2983 ավտոշարասյան տնօրենի տեղակալ։
  • 1979-1984 թթ. - «Անդրնավթգազշին» միավորման ավտոտրանսպորտային ձեռնարկության շահագործման բաժնի պետ։
  • 1984-1990 թթ. - «Անդրնավթգազշին» միավորման տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն։
  • 1988 թ. երկրաշարժի գոտում ղեկավարել է վերականգնման աշխատանքները։
  • 1990 թ. - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ։
  • 1991-1998 թթ. - ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ։
  • 1998 թ. - «Հայգազ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, ապա՝ «Գազաբաշխիչ» ՍՊԸ տնօրեն։
  • 1999-2004 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ։
  • 2004 թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից[1]։
  • 2004 թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով։
  • 2009 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով 2009 թ. հոկտեմբերի 20-ից լիազորությունները դադարեցվել են՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ[2]։
  • 2009 թվականից զբաղեցնում է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը։
  • Եղել է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ։
  • Եղել է ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ։

ՊարգևներԽմբագրել

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (ԽՍՀՄ)։
  • Պարգևատրվել է կառավարության կողմից։
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2009)։

Անկուսակցական։

Նախորդող
Ֆելիքս Փիրումյան
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Աշոտ Շահնազարյան

18 հոկտեմբերի 2004—20 հոկտեմբերի 2009
Հաջորդող
Դավիթ Կ. Հարությունյան


ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ա. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին։ Վերցված է 2015-04-13 
  2. Ա. Շահնազարյանի մասին