Աշոտ Յուրիի Մարգարյան (Մարկարյան, հունվարի 12, 1968(1968-01-12), Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս սամբիստ և ձյուդոիստ, ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն և մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի, տնտեսական գիտությունների թեկնածու[1]։

Աշոտ Մարգարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝տնտեսագետ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 12, 1968(1968-01-12) (56 տարեկան)
Ծննդավայր՝Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Ռուդոլֆ Բաբոյան

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Մարգարյանը ծնվել է Արմավիրում, 1968 թվականի հունվարի 12-ին, ծառայողների ընտանիքում։ 1984 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Արմավիրի պետական մանկավարժական ինստիտուտի ինդուստրիալ-մանկավարժական ֆակուլտետ։ 1986-1988 թվականներին ծառայել է բանակում։ 1991 թվականին ավարտել է ինստիտուտը։ 2003 թվականին ավարտել է Ադիգեայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Պաշտպանել է թեկնածուական թեզ «Համակարգային շուկայավարման գործիքները մարզչական և սպորտային-առողջարարական ծառայությունների ռուսական շուկայում» թեմայով։

Անհատ ձեռնարկատեր է, «Բակար» արտադրական և առևտրային միավորման նախագահը, «Օլիմպ-2000» ՍՊԸ-ի տնօրենը։

Մանկուց հրապուրվել է սպորտով՝ մարմնամարզությամբ, բասկետբոլով, սամբոյով և ձյուդոյով։ Նրա մարզիչն է եղել Ռուդոլֆ Մկրտչի Բաբոյանը։ 17 տարեկանում դարձել է սպորտի վարպետ։ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի սամբոյի և ձյուդոյի առաջնությունների բազմակի չեմպիոն և մեդալակիր է, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։ 1997 թվականից սամբոյի և ձյուդոյի Արմավիրի մարզական դպրոցի մարզիչ է։

2004 թվականից Արմավիրում անցկացվում են ամենամյա միջազգային մրցաշարեր Ա. Յու. Մարգարյանի մրցանակների համար։ 2005 թվականի փետրվարի 24-ին Աշոտ Մարկարյանին շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում։

Սպորտային արդյունքներ խմբագրել

  • ԽՍՀՄ սամբոյի գավաթ 1991 - 2-րդ տեղ,
  • Ռուսաստանի սամբոյի առաջնություն 1992 - 3-րդ տեղ,
  • Ռուսաստանի սամբոյի առաջնություն 1993 - 1-ին տեղ,
  • Ռուսաստանի սամբոյի առաջնություն 1994 -1-ին տեղ,
  • Ռուսաստանի սամբոյի առաջնություն 1995 -1-ին տեղ,
  • Ռուսաստանի սամբոյի առաջնություն 1997 -2-րդ տեղ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Маркарьян Ашот Юрьевич» (ռուսերեն). Всероссийская федерация самбо. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  • «МАРКАРЬЯН Ашот Юрьевич» (ռուսերեն). Армавирская городская дума. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  • «Ashot Markaryan» (անգլերեն). judoinside.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  • «Маркарьян Ашот» (ռուսերեն). Внутри самбо. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.