Աշոտ Մանուչարյան (օգոստոսի 1, 1954(1954-08-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական և հասարակական գործիչ։

Աշոտ Մանուչարյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1954(1954-08-01) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
 Ashot Manucharyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Մանուչարյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի № 122 դպրոցը։ 1971-1976 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1974-1977 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղարի տեղակալ, այնուհետև՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղար։ 1977-1980 թվականներին աշխատել է Երևան Քաղաքի ավտոմատացված համակարգերի ինստիտուտի գիտաշխատող։ 1978 թվականին ավարտել է Լենինգրադի կառավարման մեթոդների և տեխնիկայի ինստիտուտը։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1982-1983 թվականներին միջազգային երիտասարդական ճամբարի քաղբաժնի ղեկավար։ 1983-1991 թվականներին աշխատել է Երևանի № 183 դպրոցի ուսումնական բաժնի վարիչ։ 1988-1990 թվականներին ընտրվել է Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի դեպուտատ։ 1988-1989 թվականներին եղել է «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ[1][2], ձերբակալվել է մյուս անդամների հետ և տեղափոխվել Մոսկվա։

1991 թվականի մայիսից նոյեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար[3][4][5]։ 1991-1993 թվականներին եղել է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու[6]։ 1993 թվականից զբաղվում է քաղաքականությամբ, քաղաքական վերլուծությամբ և կանխատեսմամբ։

1996 թվականին առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։ 2004 թվականի ապրիլի 22-ին երեք անհայտ անձ դաժան ծեծի են ենթարկել Մանուչարյանին։ Շատ արյուն կորցնելով և վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Նախորդող
Վալերի Պողոսյան
ՀՀ Ներքին գործերի նախարար
Աշոտ Մանուչարյան

1991, մայիս - 1991, նոյեմբեր
Հաջորդող
Վանիկ Սիրադեղյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Joseph R. Masih, Robert O. Krikorian (1999). Armenia: at the crossroads. London: Routledge. էջ 8. ISBN 9789057023446.
  2. Malkasian, Mark (1996). "Gha-Ra-Bagh": The Emergence of the National Democratic Movement in Armenia. Detroit: Wayne State Univ. Press. էջ 214. ISBN 9780814326046.
  3. * Ոստիկանության պաշտոնական կայք
  4. de Waal, Thomas (2013). Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War, 10th Year Anniversary Edition, Revised and Updated. NYU Press. էջ 115. ISBN 9780814785782.
  5. Աշոտ Մանուչարյանի պատասխանը` Կոմանդոսին. «Երկրի դեմ իրականացվել է քայքայիչ գործողություն Արցախյան շարժման 25-ամյակի օրը»
  6. Libaridian, Gerald J. (2007). Modern Armenia people, nation, state. New Brunswick, N.J.: Transaction Publishers. էջ 216. ISBN 9781412813518.