Աշոտ Ղարաջյան

հայ անասնաբույծ

Աշոտ Մելիքի Ղարաջյան (նոյեմբերի 29, 1923(1923-11-29), Հոբարձի, Հայաստան - ապրիլի 26, 2014(2014-04-26), Երևան, Հայաստան), հայ անասնաբույծ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1981)։

Աշոտ Ղարաջյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1923(1923-11-29)
Հոբարձի, Հայաստան
Մահացել էապրիլի 26, 2014(2014-04-26) (90 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունանասնաբույծ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1953) և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1972)

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Ղարաջյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 29-ին, Հոբարձի (այժմ Լոռու մարզ) գյուղում։ 1953 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1960-1961 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի դեկան, 1961-1978 թվականներին՝ գյուղատնտեսական կենդանիների նյութափոխանակության հիմնախնդիրների լաբորատորիայի բաժնի, 1978-1979 թվականներին՝ լաբորատորիայի վարիչ, 1983-1992 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գյուղատնտեսական կենդանիների կերակրման ամբիոնի վարիչ, 1992 թվականից՝ պրոֆեսոր[1][2]։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների մթերատվության, սննդանյութերի վրա ակտիվ հավելանյութերի ազդեցության խնդիրներին։ Համահեղինակ է «Անասնաբուծության հիմունքներ» (2001) և «Փորձարարական գործի մեթոդները անասնաբուծության մեջ» (2004) բուհական դասագրքերի։

Երկեր խմբագրել

  • Գյուղատնտեսական կենդանիների կերակրում։ Մեթոդական ցուցումներ և առաջադրանքներ զոոտեխնիկական անալիզի լաբորատոր աշխատանքների համար։ Գյուղատնտեսական բուհերի ուսանողների համար։ Մասնագիտությամբ 1506-«Զոոինժեներ» և 1507-«Անասնաբույժ», Երևանի Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1983 (համահեղինակ)։
  • Գյուղատնտեսական կենդանիների կերակրման պրակտիկում։ Ուսումնական ձեռնարկ բուհերի անասնաբուծական-ինժեներական և անասնաբուժ մասնագիտական ուսանողների համար, 1985, տիտղթ. (Աշոտ Մելիքի Ղարաջյան)։
  • Փորձարարական գործի մեթոդները անասնաբուծության մեջ, 2004, տիտղթ. (Ա. Մ. Ղարաջյան)
  • Բնական ցեոլիտները գյուղատնտեսությունում։ Ուսումնագիտական ձեռնարկ, Երևան, ՀՊԱՀ, 2009 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3: