Աշոտ Կարապետյան (բժիշկ)

բժիշկ

Աշոտ Վարդանի Կարապետյան (1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1977), հայ բժիշկ։

Աշոտ Կարապետյան
Ծնվել է1911
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1977
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Կարապետյանը ծնվել է 1911 թվականին, Թբիլիսի քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ Որպես ուսուցիչ մեկ տարի աշխատել է Նոյեմբերյանի շրջանի Ղոշղոթան գյուղում[1]։ 1932 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Իջևանում եղել է տեղամասային բժիշկ, ապա Դիլիջանի առողջարանում՝ օրդինատոր, հետագայում՝ գլխավոր բժիշկ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին զորակոչվել է բանակ և աշխատել Դիլիջանի ու Ալավերդու էվակուացիոն հոսպիտալներում, նախ՝ բժիշկ, հետագայում՝ հոսպիտալի պետ։

1942-1949 թվականներին Աշոտ Կարապետյանը եղել է Խորհրդային Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալը։ 1949 թվականին նշանակվել է Երևանի հակատուբերկուլյոզային հիվանդանոցի թոքային վիրաբուժության բաժնի վարիչ։ 1967 թվականից մինչև իր կյանքի վերջը եղել է քաղաքի տուբդիսպանսերի պալարախտաբանը։ Եղել է Աբովյան քաղաքի տուբհիվանդանոցի հիմնադիրներից։

Հեղինակ է «Ինչ պետք է իմանալ տուբերկուլյոզի մասին» (1949), «Երեխաների տուբերկուլոզը և նրա պրոֆիլակտիկան» (1950) գրքերին։

Արժանացել է «Պատվո նշան» շքանշանի, «Առողջապաճության գերազանցիկի» կրծքանշանի, մեդալների և շնորհակալագրերի[2]։

Աշոտ Վարդանի Կարապետյանը մահացել է 1977 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 105
  2. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 106