Աշոտ Խաչատրյան (պետական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աշոտ Հայկի Խաչատրյան (սեպտեմբերի 10, 1962, Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Կամո), հայ իրավաբան, տնտեսագետ, ՀՀ պետական գործիչ։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2004)։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ։
Աշոտ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր (2000) |
Մասնագիտություն | իրավաբան և տնտեսագետ |
Կենսագրություն խմբագրել
Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 10-ին, Հացառատ (Գավառ քաղաքի շրջակայքում) գյուղում։ 1987 թվականին ավարտել է ԽՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը։ 1989-1993 թվականներին եղել է ՌԴ կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտ, 1996-1999 թվականներին՝ ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտ։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1987-1989 թվականներին և 1990-1992 թվականներին եղել է ՀԽՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ավագ մասնագետ, բաժնի վարիչ, 1992-2004 թվականներին՝ ՀՀ հարկային ծառայության համակարգում` տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ, 2004 -2010 թվականներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ։ 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
1993 թվականից զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ։ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր է։
Աշխատանքները վերաբերում են միջազգային իրավունքի, պետության տնտեսական անվտանգության ապահովման ու կառավարման, ֆինանսական վերահսկողության ու հարկային հսկողության, տնտեսական իրավախախտումների դեմ պայքարի հիմնախնդիրներին։ Հեղինակ է «Հարկային իրավունք» (2003) բուհական դասագրքի։ Հեղինակ է` 8 մենագրությունների, ուսումնական դասագրքի ու գիտական զեկույցների, 100 և ավելի գիտական հոդվածների։
Կրթություն խմբագրել
- 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
- 1987 թ. ավարտել է ԽՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության մինիստրության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը։
- 1989-1993 թթ. - սովորել և ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրան։
- 1996-1999 թթ. - սովորել և ավարտել է ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրան։
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
- 1987-1989 թթ. - ՀԽՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ավագ մասնագետ։
- 1990-1992 թթ. - ՀԽՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի բաժնի վարիչ։
- 1992-2004 թթ. - ՀՀ հարկային պետական տեսչությունում, ապա ՀՀ հարկային պետական ծառայությունում, ՀՀ պետական եկամուտների նախարարությունում՝ տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ։
- 2004-2010 թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։
- 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ[1]։
Գիտամանկավարժական գործունեություն խմբագրել
- 1993 թվականից դասավանդում է։
- ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր է։
- Իրավաբանական գիտությունների դոկտոր։
- Հեղինակել է 8 մենագրություն, ուսումնական դասագիրք ու գիտական զեկույցներ, 100-ից ավելի գիտական հոդվածներ։
- Աշոտ Խաչատրյանի ղեկավարմամբ պաշտպանել են մեկ դոկտորական և շուրջ երկու տասնյակ թեկնածուական ատենախոսություններ։
Երկեր խմբագրել
Նախորդող Ռաֆայել Պապայան |
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյան 18 հուլիսի 2014 թ. |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |