Աշոտ Թումանյան

հայ հեղափոխական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Հովհաննեսի Թումանյան (հոկտեմբերի 14, 1881(1881-10-14)[1], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 9, 1951(1951-01-09)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական գործիչ, մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1903

Աշոտ Թումանյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1881(1881-10-14)[1]
ԾննդավայրՋալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 9, 1951(1951-01-09)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1901)
Մասնագիտությունհեղափոխական և ուսուցիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1901)։ Մասնակցել է 1899 թվականին Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) Ստեփան Շահումյանի՝ մարքսիստական խմբակի աշխատանքներին։ 1910-1913 թվականներին Սոլովյանի և Անանովի հետ, եղել է կապավար Վրաստանի և Հայաստանի բոլշևիկների միջև։ Թղթակցել է «Կայծ», «Նոր խոսք» թերթերին։ 1919-1920 թվականներին ղեկավարել է Թիֆլիսի ընդհատակյա կուսակցական դպրոցը։ 1921 թվականին Կովկասյան բյուրոն նրան աշխատանքի է ուղարկել Հայաստան։ 1922-1934 թվականներին զբաղվել է մանկավարժությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 233