Աշոտ Թելունց

հայ փիլիսոփա

Աշոտ Մաթևոսի Թելունց (նոյեմբերի 4, 1914(1914-11-04)[1][2], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 27, 1973(1973-09-27)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)[3]։

Աշոտ Թելունց
Ծնվել էնոյեմբերի 4, 1914(1914-11-04)[1][2] Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էսեպտեմբերի 27, 1973(1973-09-27)[1][2] (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1]
Ալմա մատերԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1938)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1972)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 4-ին, Խնձորեսկ գյուղում։ 1938 թվականի ավարտել է Բաքվի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953-1959 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսդպրոցի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ, 1959-62- թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի, 1964-1973 թվականներին՝ Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։

Աշոտ Թելունցի ուսումնասիրությունները վերաբերում են գիտության սոցիալական պրոբլոմներին։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի օրգան «Լենինյան ուղիով» ամսագրի խմբագիր։ Խմբագրել է Ադո Ադոյանի հանրահայտ «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» երկհատոր (1967-1970 թվականներ) գիրքը[4]։ Տիրապետել է մի շարք օտար լեզուների, զբաղվել բնական գիտություններով։ Իր հետք է թողել խորհրդային շրջանի հայ փիլիսոփայական դպրոցի ձևավորման ու զարգացման վրա[5]։

Մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևանում։

Երկեր խմբագրել

  • Իմացության պրոցեսի հիմնական գծերը, Երևան, 1968։
  • Социальная природа науки, Ереван, 1975.
  • Условия и особенности развития науки в социалистическом обществе, Ереван, 1963.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 426.
  3. studio, 5165m. «Anunner.com - ԱՇՈՏ ԹԵԼՈՒՆՑ ՄԱԹԵՎՈՍԻ». www.anunner.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Ադոյան, Ադո Գրիգորի (1967). Թելունց, Ա Մ (ed.). Սիրո և ընտանիքի էվոլյուցիան =: Эволюция любви и семьи: 2 գիրք. Երևան: Հայաստան.
  5. Կենսագրական հանրագիտարան, հտ. 1, էջ 426 (2005). Ով ով է. հայեր։.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Աղբյուրներ խմբագրել

  • Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 163