Աշխարհագրական միջավայր, աշխարհագրական թաղանթի մի մասը՝ բնական և մարդածին տարրերի ու երևույթների բարդ զուգորդություն, որն անմիջականորեն կապված է մարդկային կյանքի հետ։ Այն մարդկային հասարակության կողմից քիչ թե շատ յուրացված միջավայրն է և նրա գոյության նյութական հիմքը։

Մարդու գործունեության ոլորտի ընդարձակմանն ու հասարակական զարգացմանը զուգընթաց աշխարհագրական միջավայրի, մասնավորապես մարդոլորտի, սահմաններն ընդարձակվում են և ավելի են մոտենում աշխարհագրական թաղանթի սահմաններին։ Աշխարհագրական միջավայրում է կատարվում մարդկանց բնօգտագործման և բնապահպանական գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 482
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։