Աշխատավորական ոստիկանություն

Աշխատավորական ոստիկանություն (հունգ.՝ Munkásőrség), Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության ռազմականացված կազմակերպություն, գործել է 1957-1989 թվականներին։ Պաշտպանության համակարգ Հունգարիայում` «իրական սոցիալիզմի» պաշտպանության համար։ Գործել է կուսակցական վերահսկողության կարգով` հասարակական կարգուկանոնը պահպանելու համար։

Աշխատավորական ոստիկանություն
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմակերպություն
ԵրկիրՀունգարիա
.
ՇրաբԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Գույներմուգ կապույտ
Ստեղծվեցհունվարի 29, 1957
Լուծարվեցհոկտեմբերի 20, 1989
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՀալազս, Լայոշ, Փապպ, Արպադ Բորբելի, Շանդոր

Ստեղծում խմբագրել

Հունգարիայի 1956 թվականի հեղափոխությունը, որը հնարավոր եղավ ճնշել խորհրդային ուժերի անմջական մասնակցությամբ, ցույց տվեց Հունգարիայի հակակոմունիստական տրամադրությունները և հանրայի աջակցության թուլությունը։ Իշխանության եկած Յանոշ Կադարի խումբը միջոցներ է ձեռնարկում իր սոցիալական բազան ընդլայնելու համար։ Մի կողմից արվում են նշանակալի սոցիալ-տնտեսական զիջումներ (կադարիզմ), մյուս կողմից ուժեղացվում է քաղաքական վերահսկողության կառույցը։ Միջոցառումներից առաջինը դառնում է աշխատավորական միլիցիայի ռազմականացված թևի ստեղծումը։ Առավել ակտիվ գործունեություն են իրականացնում Ֆերենց Մյունիխը և Անթալ Արպոն։ Յանոշ Կադարը նաև հակված էր օգտագործել Չեխոսլովակիայի փորձը` հզոր զինված կառույց ձևավորելու համար։ Համապատասխան որոշումը ընդունվել է 1957 թվականի հունվարի 29-ին։ 1957 թվականի փետրվարի 18-ին եղել է պաշտոնական հայտարարությունը, իսկ 1957 թվականի մարտի 21-ին` Հունգարիայի Սոցիալիստական Հանրապետության 38-րդ տարելիցին Բուդապեշտում կայացել է առաջին զինված ջոկատների շքերթը[1], որը նշանակված էր այդ ժամանակվա փորձված ուժային գեներալ Լայոշ Խալաշի կողմից;

Դժվարություններ խմբագրել

Գործնական հրամանատարությունը իրականացնում էր Ներքին գործերի նախարարությունը, իսկ քաղաքական որոշումները կապված էին աշխատավորական միլիցիայի գործունեության հետ։ Դա ընդգծում է կառուցվածքի համազգային նշանակությունը։ Սակայն ի սկզբանե Աշխատանքային միլիցիան ընկալվում էր, որպես «կուսակցության բանակ»։ Սկզբում Աշխատանքային միլիցիան բաղկացած էր 20 հազար մարդուց։ Իսկ 1989 թվականին նրա թիվը հասնում էր 60 հազարի։ Կառույցի բյուջետային ծախսերը հասել է 1 մլրդ. ֆորինտի։ Նշվել է, որ չնայած ընգծված առաջնահերթություններին, նրա անդամների կեսը կուսակցական և պետական գործունեություն իրականացնողներ էին, մտավորականներ և նույնիսկ անհատ ձեռներեցներ։ Աշխատավորական միլիցիայի անդամները կրում էին մուգ կապույտ համազգեստ (նրա որոշ տարրեր հիշեցնում էին ռազմական համազգեստ) և անցկացնում էին զինվորական վերապատրաստումներ։ Զորամիավորումները, որոնցում իրականացվում էին վերապատրաստումները, ուշադրություն էին դարձնում մեծամասնության կողմից ցանկացած զենքի օգտագործմանը տիրապետելու հմտություններին։ Միևնույն ժամանակ վերապատրաստվողներին տրվում էր կարգավիճակ։ Որոշ թեկնածուների կողմից արձանագրվել են հարձակումների, ծեծի, երբեմն էլ ինքնասպանություն դեպքեր[2]։ Խնդիրն հասել է այնպիսի չափերի, որ քննարկվել է Հունգարիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության քաղբյուրոյում և անձամբ Կադարի կողմից։ Խնդրի առկայությունը պետք է դիտարկել որպես ֆաշիստական սադրանքի հետևանք։

Լուծարում խմբագրել

1989 թվականին Յանոշ Կադարի հրաժարականից և մահվանից հետո ընտրվեց նոր ղեկավարություն Նեմետ Միկլոշի, Իմրե Պոժգայի, Ռեժյե Ներշի գլխավորությամբ։ Ղեկավարությունը սկսեց Հունգարիայում սոցիալիզմի ապամոնտաժման և «իրական սոցիալիզմի» ստեղծման աշխատանքով զբաղվել։ Հասարակության մեջ առաջ եկավ լարված և բացասական վերաբերմունք դեպի ոստիկանական կառույցը։ Աշխատավորական միլիցիայի կառույցը պահպանողական դիրք գրավեց[3], բայց հակաբարեփոխիչ գործունեություն ի հայտ չեկավ։ Առաջարկություն մտցվեց փոխել երդման բանաձևը` «ծառայություն սոցիալիզմի» սկզբունքը փոխարինելով «ծառայություն հունգարիայի Սուրբ թագին» սկզբունքով[4]:1989 թվականի հոկտեմբերի 20ին Արդարադատության նախարարը` Կուլսար Կալման հրամայեց լուծարել բանվորական միլիցիան։ 1989 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ հանրաքվե է 4 հարցի շրջանակում` նախագահի ընտրության ընթացակարգի, նախագահի գույքի բռնագրավման, սոցիալիստական ձեռնարկությունների և հիմնարկների տրոհման և Հունգարիայի աշխատավորական միլիցիայի լուծարման հարցերով:Աշխատավորական միլիցիայի վերացման կողմ են քվեարկում գրեթե 95%-ը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել