Հայաստանի աշխատանք և զբաղվածություն։ Աշխատանքը մարդու բավարար կենսամակարդակի ապահովման, նյութ, և հոգևոր պահանջմունքների բավարարման, ինքնազարգացման, ինչպես նաև իևքնադրսևորման կարևորագույն միջոցներից է։ Հայաստանի Հանրապետուտյան սահմանադրության 32-րդ հոդվածով երաշխավորվում է յուրաքանչյուր անձի աշխատանքի ընտրության ազատությունը։ Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք։ Հայաստանում հարկադիր աշխատանքն արգելվում է։ Խորհրդային տարիներին Հայաստանում անընդմեջ գրանցվել է աշխատունակ բնակչության՝ 16-60 տարեկան տղամարդկանց և 16-55 տարեկան կանանց թվաքանակի աճման, իսկ համընդհանուր զբաղվածությունը եղել է պետական քաղաքականություն։ 1990 թվականին երկրում տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշիռը եղել է 59,7% (2.098,04 հազար)։ Վիճակը կտրուկ փոխվել է անկախացումից հետո, որը պայմանավորված էր նախ՝ մասնավորեցված ձեռնարկությունների մեծ մասի գործունեության դադարեցման, աշխատողների հարկադիր պարապուրդի, ապա՝ գործազրկության խորացման, ինչպես նաև շուկայական տնտեսվարման անցման դժվարություններով։ Այդ ամենի պատճառով հանրապետության բնակչության որոշ մասն արտագաղթել է (700-800 հազար), որի հետևանքով 1991-2001 թվականին տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշիռը նվազել է 7%-ով և կազմել ընդհանուր բնակչության 51%-ը (արտագաղթածների 82%-ը եղել է աշխատունակ տարիքի)։ Հայաստանում սահմանվել է 5-օրյա աշխատանքային շաբաթ, աշխատաժամանակի նորմալ տևողությունը շաբաթական՝ 40, օրական՝ 8 ժամ։ Այն կազմակերպություններում, որտեղ, արտադրության բնույթով կամ այլ հանգամանքներով պայմանավորված, անհնար է 5-օրյա աշխատանքային շաբաթը, սահմանվել է 6-օրյա աշխատանքային շաբաթ՝ 1 հանգստյան օրով։ Հանրապետությունում սահմանվել են 15 ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրեր։ Ամենամյա վճարովի նվազագույն արձակուրդի տևողությունը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում սահմանվել է 20, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։ Առանձին աշխատողների համար աշխատանքի պայմանները սահմանվում են անհատ, կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերով։ Մայրության և մանկության պաշտպանության նպատակով՝ աշխատող մայրերի համար սահմանվել են լրացուցիչ երաշխիքներ աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար նույնպես տրամադրվում է արձակուրդ, որի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)՝ բացառությամբ կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցում) և արտադրության ծավալների արտադրական անհրաժեշտությամբ կամ հաստիքների կրճատման դեպքերի։ Մինչև 14 տարեկան երեխաներին ընդհանրապես արգելվում է աշխատելը, իսկ մինչև 18 տարեկան անձանց՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր և վնասակար աշխատանքներ անելը։ 14-16 տարեկանների համար աշխատանքային շաբաթվա տևողությունը սահմանվել է 24 ժամ, 16-18 տարեկանների համար՝ 36 ժամ։ Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու իրավունք ունեն նաև հղի կանայք կամ մինչև 1 տարեկան երեխային խնամողը, հաշմանդամը, ընտանիքի հիվանդ անդամին խնամողը և այլն։ Աշխատանքային իրավունքների երաշխավորն ու պաշտպանը պետությունն է։ Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի հանրության առողջության ու այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար։ Աշխատողներն ունեն իրենց աշխատանքային իրավունքը պաշտպանելու անհատ., կոլեկտիվ, ընղհուպ մինչև գործադուլ հայտարարելու իրավունք։ Աշխատանքային իրավունքի հարցերը հանրապետությունում կարգավորվում են Հայաստանի աշխատանքային օրենսգրքով (2004)։ Հայաստանի, իր ներքին օրենսդրությունից բացի, վավերացրել է նաև մի շարք միջազգային իրավափաստաթղթեր՝ աշխատողների իրավունքների վերաբերյալ։ Այդ առումով կարևոր դեր ունի նաև Հայաստանի աշխատանքի պետական տեսչությունը (հիմն.՝ 2005), որի հիմնական, գործառույթը գործատուների՝ Հայաստանի աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական, ակտերի պահպանման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացումն է իրավունքների վերաբերյալ։ Այդ առումով կարևոր դեր ունի նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը (հիմնական՝ 2005), որի հիմնական, գործառույթը գործատուների՝ Հայաստանի աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական, ակտերի պահպանման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացումն է։ իրավունքների վերաբերյալ։ Այդ առումով կարևոր դեր ունի նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը (հիմնական՝ 2005), որի հիմնական, գործառույթը գործատուների՝ Հայաստանի աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական, ակտերի պահպանման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացումն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։