Աշխատանքային բանակներ (ռուս.՝ трудовая армия, трудармия), սկզբնապես՝ կարմիր բանակի այն զորամասերը, որոնք Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, 1920 թվականի սկզբի դադարի ժամանակաշրջանում օգտագործվեցին Խորհրդային Ռուսաստանի տնտեսությունը վերականգնելու համար։

Աշխատանքային բանակ, 1920 թվական

Առաջինը աշխատանքային բանակները վերակազմեց 3-րդ բանակը (1920 թվական, հունվար), այնուհետև՝ 2-րդը, 7-րդը, 8-րդը և այլն։ Պահպանելով բանակային կառուցվածքը՝ այդ զորամիավորումները մասնակցեցին երկաթուղային տրանսպորտի, ածխի արդյունաբերության վերականգնմանը, վառելիքի և պարենամթերքի տեղափոխմանը։

Աշխատանքային բանակները վերացվեցին 1921 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 467