Աշակերտական խորհուրդը դպրոցական կամ արտադպրոցական գործունեություն է աշակերտների համար ամբողջ աշխարհում։ Այն կազմվում է մի խումբ աշակերտներից, որոնց գլխավորում է Աշակերտական խորհրդի նախագահը։ Խորհուրդը հիմնականում առաջնորդվում է կանոնադրությամբ։

Աշակերտական խորհրդի դերըԽմբագրել

Աշակերտական խորհուրդն օգնում է աշակերտներին կիսվել իրենց կարծիքով, հետաքրքրություններով ու մտքերով ուսուցիչների կամ տնօրենի հետ։ Աշակերտական խորհուրդն օգնում է նաև կազմակերպել համադպրոցական միջոցառումներ և կատարել դպրոցական բարեփոխումներ։

Աշակերտական խորհուրդները տարբեր երկրներումԽմբագրել

ՀայաստանԽմբագրել

Հայաստանում աշկերտական խորհուրդները յուրաքանչյուր դպրոցում ընտրվում են ամեն տարի, դրանց ընտրում են աշակերտները, թեկնածուները նույնպես առաջադրվում են աշակերտների միջից։

Մեծ ԲրիտանիաԽմբագրել

Մեծ Բրիտանիայում Աշակերտական խորհրդի անդամներին հիմնականում ընտրում են ուսուցիչները։ Գոյություն ունի կապ մարզերի դպրոցների միջև։ Նրան

ԻնդոնեզիաԽմբագրել

Աշակերտական խորհուրդներն Ինդոնեզիայում պաշտոնապես ստեղծում է կառավարությունը և կոչվում է OSIS։ Ամեն տարի ամեն դպրոցից ընտրվում է 36 աշակերտ, ովքեր մասնակցում են OSIS-ի որակավորման։ Նախագահը ընտրվում է քվեարկության միջոցով։

ՖիլիպիններԽմբագրել

Աշակերտական խորհուրդների մասնակիցները Ֆիլիպիններում ընտրվում են աշակերտների կողմից քվեարկության միջոցով։ Ֆիլիպիններում աշակերտներին հարկադրում են քվեարկել ժողովրդավարական եղանակով։

ԻսրայելԽմբագրել

Իսրայելում աշակերտական խորհուրդները գործում են 1993 թվականից սկսած։ Մասնակիցներն ընտրվում են քվեարկության միջոցով։ Նրանք մասնակցում են խորհրդարանի զանազան հանդիպումներին, որոնք կապ ունեն երիտասարդության հետ։ Օրինակ՝ երեխաների իրավունքների, բռնության և այլ վտանգների մասին։ 2012 թվականին Իսրայելի Ազգային Աշակերտական խորհուրդը անցկացրեց Միջազգային Երիտասարդական Առաջնորդության Համաժողով «Առաջնորդությունը վերցրեք» կարգախոսով։