Անևրին Ուիլյամս (անգլ.՝ Aneurin Williams, հոկտեմբերի 11, 1859(1859-10-11), Dowlais, Merthyr Tydfil, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 20, 1924(1924-01-20)), անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ։

Անևրին Ուիլյամս
անգլ.՝ Aneurin Williams
Ծնվել էհոկտեմբերի 11, 1859(1859-10-11)
ԾննդավայրDowlais, Merthyr Tydfil, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 20, 1924(1924-01-20) (64 տարեկան)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՍուրբ Ջոնի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինHelen Elizabeth Pattinson?
Ծնողներհայր՝ Edward Williams?
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 31-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 30-րդ խորհրդարանի անդամ և Միացյալ Թագավորության 29-րդ գումարման ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
ԵրեխաներԼոլո Անևրին Ուիլյամս և Ուրսուլա Ուիլյամս

1912 թվականից՝ պառլամենտի անդամ լիբերալ կուսակցությունից, 1913 թվականից՝ Բրիտանա-հայկական կոմիտեի, միաժամանակ՝ Հայ գաղթականների «Լորդ Մեյորզի ֆոնդի» նախագահ։

Արտգործնախարար Էդուարդ Գրեյին հղած 1914 թվականի սեպտեմբերի 14-ի նամակում պնդել է, որ Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության վրա կախվել է ֆիզիկական ոչնչացման սպառնալիքը։ 1915 թվականի մայիսի 2-ին առաջիններից էր, որ դիմել է արտգործնախարարությանը պահանջելով խնդրագիր հղել ԱՄՆ-ի կառավարությանը, որպեսզի վերջինս զգուշացնի Թուրքիային հայերի նկատմամբ վարած քաղաքականության վերաբերյալ։ Մշտապես հանդիպել է կառավարության նախագահի և անդամների հետ, խոսել հայկական հարցի մասին։ Հանդիպումներ է ունեցել Պողոս Նուբարի, Ավետիս Ահարոնյանի, Ալեքսանդր Խատիսյանի և այլ հայ գործիչների հետ։ Պառլամենտում ելույթ է ունեցել Մուդրոսի զինադադարի (1918) քննադատությամբ, դեմ արտահայտվել անգլիական զորքերը Հայաստանից դուրս բերելուն։ 1921 թվականին քննադատել է կառավարությանը՝ հայերին տված խոստումները չկատարելու համար։ Անգլիական մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ հայկական հարցի վերաբերյալ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։