Անրի Վեռնոյի փողոց (Երևան)

Երևանի փողոց

Անրի Վեռնոյի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի։

Անրի Վեռնոյ
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարությունմոտ 150 մետր
ՍկիզբԱմիրյան փողոց
ԱվարտԿարեն Դեմիրճյան փողոց
Անրի Վեռնոյի փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Անրի Վեռնոյի փողոց (Երևան)
Անրի Վեռնոյի փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Անրի Վեռնոյի փողոց (Երևան)

Տվյալներ խմբագրել

Սկսվում է Ամիրյան փողոցից (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մոտից) և ավարտվում Կարեն Դեմիրճյան փողոցում։

Փողոցի անվանակոչումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 4-ին։ Այդ օրը տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ռեժիսորի զավակները՝ Պատրիկ և Սոֆի Մալաքյանները, նրա երկու թոռները, այլ հյուրեր։ Ելույթ են ունեցել Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Պատրիկ Մալաքյանը։ Փողոցում բացվել է նաև Վեռնոյի հուշաքարը[1][2]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել