Անտրացեն
քիմիական միացություն
Անտրացեն (ածուխ), արոմատիկ ածխաջրածին՝ կոնդենսացած օղակներով։ Անտրացենի անգույն, թիթեղաձև բյուրեղները հալվում են 216,6 °C-ում, եռում 351 °C–ում։
Անտրացեն | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₁₄H₁₀ |
Մոլային զանգված | 3,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Իոնիզացման էներգիա | 1,2E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 216 °C[3] և 215 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 339,95 °C[2] °C |
Քիմիական հատկություններ | |
Դիպոլ մոմենտ | 0 Կլ·մ[2] |
Դասակարգում | |
CAS համար | 120-12-7 |
PubChem | 8418 |
EINECS համար | 204-371-1 |
SMILES | C1=CC=C2C=C3C=CC=CC3=CC2=C1 |
ЕС | 204-371-1 |
ChEBI | 8111 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |

Ջրում չի լուծվում, քիչ է լուծվում օրգանական լուծիչներում։ Բյուրեղային վիճակում և լուծույթներում ունի թույլ մանուշակագույև ֆլուորեսցենցում։ Անտրացենի մոլեկուլում ամենից ռեակցուևակ են 9 և 10 («մեգո») ածխածինների ատոմները։ Անտրացենին հատուկ են միացման (ջրածնի առաջին մոլեկուլի միացումը), օքսիդացման (անտրաքինոնի առաջացումը) և որոշ տեղակալման ռեակցիաներ (նիտրացում, հալոգենացում, սալֆացամ)։ Անտրացեն ստանում են քարածխային խեժի ծանր (270 °C–ից 360 °C) ֆրակցիայից («անտրացենային յուղ»)։ Անտրացենը օգտագործվում է անտրարաքինոն ստանալու համար։ Անտրացենի ածանցյալները տարածված են բուսական և կենդանական աշխարհում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ANTHRACENE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 3,0 3,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտրացեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 457)։ |