Անտոն Հանսեն Տամսաարե
Անտոն Հանսեն Տամսաարե (էստ․՝ Anton Hansen Tammsaare, հունվարի 30, 1878, Տամսաարե-Փիխյա, Ալբու, Յարվամաա, Էստոնիա - մարտի 1, 1940, Տալլին, Էստոնիայի Հանրապետություն), էստոնացի գրող, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Նրա «Ճշմարտություն և արդարություն» (էստ․՝ Tõde ja õigus) երկը համարվում է էստոնական գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը[4]։
Անտոն Հանսեն Տամսաարե Anton Hansen Tammsaare | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1878[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալբու, Յարվամաա, Էստոնիա |
Վախճանվել է | մարտի 1, 1940[1][2][3][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնիա |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Էստոնիա |
Կրթություն | Հյուգո Տրեֆների գիմնազիա և Դորպատի կայսերական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Truth and Justice?, Kõrboja peremees?, I Loved a German? և Põrgupõhja uus Vanapagan? |
A. H. Tammsaare Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄանկությունն ու երիտասարդություն
խմբագրելԱնտոն Հասենը ծնվել է հունվարի 30, 1878, Ալբու նահանգի Տամսաառե-Փիխյա կալվածքում՝ գյուղացու ընտանիքում։ Նրա ծնվելուց քիչ ժամանակ առաջ նրա ծնողները պարտքով գնել էին այդ կալվածքը, որի գումարը վճարելու համար պահանջվել է մի քանի տարի։ Հայրենի կալվածքի անունը հետագայում նա դարձրել է իր կեղծանունը։
Նրա ծնողներն ունեցել են 12 երեխա, որոնցից երկուսը մահացել են մանուկ հասակում։ Անտոն Հանսենը չորրորդ երեխան էր։ Վաղ տարիքից ծնողները մեծ ուշադրություն են դարձրել երեխաների կրոնական դաստիարակությանն ու երաժշտական կրթությանը։ Մայրը լավ է երգել, իմացել է ազգային երգեր։ Երեխաները սովորել են նվագել կանտելե։ Անտոնն ամենաշնորհալին էր, և շուտով հայրը նրա համար ջութակ է գնում։ Որոշ ժամանակ ապագա գրողը նույնիսկ երազել է պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու մասին։
8 տարեկան հասակում Անտոնը ընդունվել է Պռիյումլիի գյուղական դպրոցը, որն իրենց կալվածքից տասնյակ կիլոմետրեր հեռու էր։ Նրա ուսուցիչը Անս Տիսն էր, ով անհավատալիորեն աշխատասեր մարդ էր, որ ձգտում էր իր գիտելիքներն առավելագույնս փոխանցել աշակերտներին։ Արդեն այդ տարիներից Անտոնն սկսել է բանաստեղծություններ գրել։
1892 թ. Անտոնն ընդունվել է Վյանկե-Մաարյայի ծխական դպրոց, որ ղեկավարում էր գրող ու թարգմանիչ Յակոբ Տամը։ Նա բոլոր աշակերտներին նվիրել է իր բանաստեղծությունների «Զարթնած ձայներ» ժողովածուն։ Անտոնն անգիր է սովորել Տամի բանաստեղծությունների մեծ մասը։ Հետագա ամբողջ կյանքում նա հիշում էր իր ուսուցչի «դասերը»՝ գրել պարզ, բնական ու հստակ։ Վյանկե-Մաարայում Անտոնը հանդիպել է այլ գրողների ևս, ինչի արդյունքում գրականության հանդեպ հետաքրքրությունը վերածվել է հիմնական նախասիրության։
1898 թ., ավարտելով դպրոցը, Անտոնը մեկնում է Յուրև (ներկանում՝ Տարտու), որպեսզի կրթությունը շարունակի Հուգո Տրեֆների գիմնազիայում։ Նա ընտրում է այս ուսումնական հաստատությունը, որովհետև այդտեղ կարելի էր ընդունվել ցանկացած տարիքում՝ անկախ նախնական պատրաստվածությունից։ Այնտեղ սովորում են մեծ թվով սովորողներ՝ հարուստներ ու աղքատներ։ Հետագայում նա այս գիմնազիայի մասին գրել է իր «Ճշմարտություն և արդարություն» էպոպեայի երկրորդ հատորում։
Ուսման վարձը վճարելու համար Անտոնը կատարում է տարատեսակ աշխատանքներ, դասեր է տալիս նախապատրաստական դասարաններում։
Հասունության վկայականի քննություններն Անտոնը հանձնում է 1903 թ. Ներվսկայի գիմնազիայում։ Այդ ժամանակ նա արդեն տպագրել էր 20 պատմվածք։
Աշխատանքը «Վեստնիկ» թերթում
խմբագրել1903 թվականից Անտոն Հանսեն Տամսաարեն աշխատել է Ռեվելի «Վեստնիկ» թերթում։ Այդ ժամանակ նա ծանոթանում է էստոնական մշակույթի անվանի գործիչների հետ։ Թերթի գլխավոր խմբագիրը Կոնստանիտին Պյատսն էր, ով հետագայում դարձել է Էստոնիայի Հանրապետության նախագահ։ «Վեստնիկ» թերթում տպագրվում են երիտասարդ գրողի մի շարք ստեղծագործություններ՝ «Կարևոր օր», «Դա ճիշտ է», «Հանուն փրկության» և այլն։
Իր գրական գործունեության սկզբից Տամսաարեն եղել է էստոնական հասարակության կյանքի վերլուծող ու ժամանակագիր։ Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են։ Նա պատկերել է առօրյա կյանքը՝ հարևանների, ամուսինների, ծնողների ու զավակների միջև առաջացած վեճերը և այլն։
1907 թ. թերթը փակվում է։ Շուտով Տամսաարեն ընդունվում է Յուրևի (Տարտուի) համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որտեղ սովորել է 4 տարի։
1911-1940 թվականներ
խմբագրել1911 թ. գարնանը, երբ Տամսաարեն հանձնու էր ավարտական քննությունները, նրա մոտ հայտնաբերվում է թոքախտ, իսկ հետո նաև խոց։ Նա ստիպված է լինում թողնել ուսումը և մեկնել Կովկաս, որտեղ անցկացրել է հետագա յոթ տարիները։ Այդ ժամանակ նա գրում է նոթեր Կովկասում ապրող էստոնացիների մասին, «Տղան ու թիթեռը» փիլիսոփայական երկը և «Կիրբոյա կալվածքի տերը» վեպը, ինչպես նաև էստոներեն է թարգմանում Դոստոևսկու ստեղծագործություններից։ Էստո-Սադոկ գյուղում (Սոչիից ոչ հեռու) հետագայում բացվել է գրողի տուն-թանգարանը։
1919 թ. Տամսաարեն վերադառնում է Տալլին և ամուսնանում Կետե-Ամալի Վելտմանի հետ։ Նա գրում է նոր ստեղծագործություններ, որոնցից ամենահայտնին «Ճշմարտություն և արդարություն» հինգհատորանոց վեպն է։ Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին նա երազում էր, որ էստոնացիներն էլ ունենան Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի նման էպոպեա, որ նվիրված կլինի գյուղացիների կյանքին։ Տարիներ անց՝ 1926 թ., լույս տեսավ «Ճշմարտություն և արդարություն» վեպի առաջին հատորը, որի շնորհիվ գրողը ողջ Էստոնիայում հայտնի դարձավ որպես մտածող, փիլիսոփա, հետազոտող։ 1933 թ. նա գրեց էպոպեայի վերջին՝ հինգերորդ հատորը։
Անտոն Հանսեն Տամսաարեն ու Մայտ Մետսանուրկը համարվում են էստոնական նեոռեալիզմի ականավոր ներկայացուցիչներից։
Գրողի կյանքն ընդհատվել է 1940 թվականի մարտի 1-ին իր աշխատասենյակում՝ գրասեղանի առջև։ Թաղվել է Տալլինի Անտառային գերեզմանատանը։
1978 թվականին հանդիսավոր նշվել է Տամսաարեի ծննդյան 100-ամյակը։ Տալլինի կենտրոնում տեղադրվել է հուշարձան, որի հեղինակներն են քանդակագործ Յաակ Սոանսն ու ճարտարապետ Ռանտո Լուպը։
Տալլինի փողոցներից մեկը կոչվում է Անտոն Հանսեն Տամսաարեի անունով։
Հայտնի ստեղծագործություներ
խմբագրել- Kaks paari ja üksainus, 1902
- Vanad ja noored, 1903 — «Ծերեր և երիտասարդներ»
- Uurimisel, 1907
- Pikad sammud, 1908 — «Երկար քայլեր»
- Üle piiri, 1910 — «Սահմանից այն կողմ»
- Noored hinged, 1909 — «Երիտասարդ հոգիներ»
- Poiss ja liblik, 1915 — «Տղան ու թիթեռը»
- Keelest ja luulest, 1915 — «Լեզվի ու պոեզիայի մասին»
- Kärbes, 1917 — «Ճանճ»
- Varjundid, 1917 — «Ստվերների ձևերը»
- Sõjamõtted, 1919 — «Մտքեր պատերազմի մասին»
- Juudit, 1921 — «Յուդիթ»
- Kõrboja peremees, 1922 — «Կիրբոյա ագարակի տնօրենը»
- Pöialpoiss, 1923 — «Թզուկը»
- Sic Transit, 1924
- Tõde ja õigus, 1926-33 — «Ճշմարտություն և արդարություն»
- Meie rebane, 1932 — «Մեր աղվեսը»
- Elu ja armastus, 1934 — «Կյանք ու սեր»
- Ma armastasin sakslast, 1935 — «Ես սիրում եմ գերմանուհու»
- Kuningal on külm, 1936 — «Թագավորի համար սառն է»
- Hiina ja hiinlane, 1938 — «Չինաստանն ու չինացիները»
Գրականություն
խմբագրել- Anni, Aug. A. H. Tammsaare kui kultuurikriitik ja intellektualismi agoonia. Tartu։ Akadeemia, 1938.
- Mihkla, K. A. H. Tammsaare elutee ja looming. Tartu։ Noor-Eesti, 1938.
- Märka, V. Töö kui eesti kirjanduse püha lehm. Vikerkaar nr 6, 2006.
- Puhvel, H. (koost.) Sõna, mõte, inimene: A. H. Tammsaare 100. juubelile pühendatud lühiuurimusi. Tallinn։ Eesti Raamat, 1977.
- Siimisker, L. A. H. Tammsaare: lühimonograafia. Tallinn։ Eesti Riiklik Kirjastus, 1962.
- Sillaots, M. A. H. Tammsaare looming. Tartu։ Noor-Eesti, 1927.
- Treier, E. Tammsaare elu härra Hansenina: pühendatud A. H. Tammsaare 125. sünniaastapäevale. Tallinn։ Olion, 2002.
- Treier, E. (koost.) Tammsaare maailmakirjanikuna: kolm välismaa Tammsaare-uurijat. Tallinn։ Olion, 2001.
- Trett, L. A.H. Tammsaare, nagu teda tundsin. Tallinn։ Perioodika, 1998.
- Tuglas, Fr. A. H. Tammsaare: kriitiline essee. Tartu։ Odamees, 1918.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ A.H Tammsaare. L. Siimisker, A.Palm. Eesti Rammat. Tallinn 1978. P:64
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Հանսեն Տամսաարե» հոդվածին։ |