Անտոն Նազարոս Ապրակունեցի
Անտոն Նազարոս Ապրակունեցի (17-րդ դար, Ապրակունիս - 17-րդ դար), կրոնական գործիչ, գրող, դիվանագետ[1]։
Անտոն Նազարոս Ապրակունեցի | |
---|---|
Ծնվել է | 17-րդ դար |
Ծննդավայր | Ապրակունիս |
Մահացել է | 17-րդ դար |
Մասնագիտություն | գրող և դիվանագետ |
Կենսագրական համառոտ տեղեկություններ
խմբագրելԱնտոն Նազարոսի մասին բավականին քիչ տեղեկություններ են հայտնի։ Նա ծնվել է Երնջակ գավառի Ապրակունիս ավանում[1]։
1670-1673 թվականներին Պարսկաստանի Շահի դեսպանական հանձնարարությամբ եղել է Եվրոպայում (Ֆրանսիա, Իտալիա)։ 1673 թվականին այցելել է Վենետիկ, ապա Հռոմ, որտեղ այցելել է Հռոմի պապին[1]։
1674 թվականին ճամփորդել է Փարիզ։ Իր դեսպանության ճանապարհորդական նոթերը գրի է առել, որը Ք. Պատկանյանը զետեղել է «Նշխարք մատենագրութեան հայոց» ժողովածուի մեջ։ Այս ճանապարհորդական նոթերը 1899 թվականին տպագրվել են նաև «Բանասեր» հանդեսում և թարգմնվել Ֆրանսերեն (թարգմանիչ Մ. Բրոսե)։ Այժմ պահվում են Փարիզի Ազգային Մատենադարանում[1]։
Անտոն Նազարոս Ապրակունեցին հեղինակել է նաև խրատական բովանդակության երկ[1]։
Եվրոպական երկրներ կատարած ճանապարհորդությունից վերադառնալուց հետո՝ 1684 թվականին, եղել է իր հայրենի Ապրակունիս գյուղում գտնվող Սուրբ Կարապետ վանքի վանահայր[1]։
Ընտանիք
խմբագրելԱնտոն Նազարոս Ապրակունեցին եղել է Օգոստիանոս Բաջենցի եպիսկոպոսի քեռորդին կամ եղբորորդին[1]։