Անտոնիս Բենակիս

արվեստի հույն հավաքորդ

Անտոնիս Բենակիս (հուն․՝ Αντώνης Μπενάκης, 1873[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս - մայիսի 31, 1954(1954-05-31), Աթենք, Հունաստան), արվեստի հույն հավաքորդ, Աթենքի Բենակի թանգարանի հիմնադիր։

Անտոնիս Բենակիս
Ծնվել է1873[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էմայիսի 31, 1954(1954-05-31)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունRossall School?
Մասնագիտությունվաճառական և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինԱլեքսանդրա Բենակիս
Ծնողներհայր՝ Էմանուիլ Բենակիս, մայր՝ Վիրգինիա Խորեմի
ԵրեխաներIrene Kalliga?
Ստորագրություն
Изображение автографа

Քաղաքական գործիչ, մագնատ Էմանուիլ Բենակիսի որդին, Պենելոպա Դելտայի եղբայրը։

Դելտայի 20-րդ դարի սկզբում Ալեքսանդրիայում մեծացող երեխաների արկածների մասին պատմող գրական «Trellantonis» (Խելագար Անտոնին) ստեղծագործության հերոսը։

Կենսագրություն խմբագրել

Անտոնիս Բենակիսը ծնվել է 1873 թվականին Ալեքսանդրիայում։ Աթենք է տեղափոխվել 1926 թվականին։ Նա իր աչքի առաջ ունեցել է հոր՝ Էմանուիլ Բենակիսի (1843–1929) և ընտանիքի բարեկամ Էլեֆթերիոս Վենիզելոսի (1864–1936) օրինակը[3]։

Իր կյանքի ընթացքում Բենակիսը նվիրաբերել է հունական պետության համար իր իսկ հիմնադրած թանգարանը։ Մինչև մահ ներգրավված է եղել թանգարանի հավաքածուի հարստացման ու բարելավման գործում։ 1949-1951 թվականներին Բենակիսը եղել է Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության Համաշխարհային սկաուտների կոմիտեի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Benaki, Anthony // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T007794
  2. 2,0 2,1 Trinity College Library
  3. «Antonis Benakis biographic information on Benaki Museum website». Վերցված է 2010 թ․ մայիսի 8-ին..

Արտաքին հղումներ խմբագրել