Անտոնիո Մառուֆո Մենդոսան (իսպ.՝ Antonio Marrufo Mendoza, ապրիլի 19, 1956(1956-04-19), Սյուդադ Խուարես, Չիուաուա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլային մրցավար։ Միջազգային հանդիպումներ է վարել 1991-2002 թթ․ ընթացքում։ Այժմ հանդիսանում է մրցավարների վերապատրաստման հրահանգիչ։

Անտոնիո Մառուֆո
Ծնվել էապրիլի 19, 1956(1956-04-19) (67 տարեկան)
ԾննդավայրՍյուդադ Խուարես, Չիուաուա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Գլխավոր մրցավարի պարտականություններ է կատարել 1998 թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «Ուրուգվայ-Էկվադոր» (5-3), 2002 թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «Գվատեմալա-Սալվադոր» (0-1), «Գվատեմալա-Կոստա Ռիկա» (2-1), «Պերու-Էկվադոր» (1-2), «Վենեսուելա-Ուրուգվայ» (2-0) հանդիպումների ժամանակ։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի շրջանակներում վարել է 1 հանդիպում՝ 1993 թ. խաղարկությունում «Ճամայկա-Պանամա» (1-1), Ամերիկայի գավաթի շրջանակներում՝ 2 հանդիպում՝ 1997 թ․ խաղարկությունում «Պերու-Ուրուգվայ» (1-0) և «Բոլիվիա-Ուրուգվայ» (1-0)։

Գլխավոր մրցավարի պաշտոնում վարել է նաև ազգային հավաքականների միջազգային ընկերական և տարածաշրջանային մրցաշարերի հանդիպումներ, ինչպես նաև՝ պատանեկան և երիտասարդական հավաքականների մակարդակով անցկացվող մի շարք մրցաշարերում։

Ակտիվ մրցավարական կարիերա է անցկացրել ակումբային հանդիպումների մակարդակով։ Վարել է հանդիպումներ Լիբերտադորեսի գավաթի, Մերկոնորտեի գավաթի, MX լիգայի և MLS-ի շրջանակներում։ Մասնավորապես MX լիգայում գլխավոր մրցավարի դեր է կատարել ավելի քան 350 հանդիպումներում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մառուֆոն իր մրցավարական դեբյուտը նշել է 14 տարեկանում։
  • Լինելով մրցավարների հրահանգիչ՝ մեքսիկացի մրցավար Սերխիո Սիլվայի կողմից Մառուֆոյին 2007 թ․ մեղադրանք է ներկայացվել փորձաշրջանին մասնակցության իրավունքից զրկելու առնրությամբ։
  • Անտոնիո Մառուֆոյի որդին՝ Խաիր Մառուֆոն, նույնպես ֆուտբոլային մրցավար է հանդիսանում, սակայն ներկայացնում է Միացյալ Նահանգների սոքերի ֆեդերացիան և վարում է Սոքերի բարձրագույն լիգայի հանդիպումներ։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Antonio Marrufo». World Referee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  • «Antonio Marrufo». footballzz.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  • «Antonio Marrufo». footballdatabase.eu. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  • «Antonio Marrufo». worldfootball.net. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  • «Antonio Marrufo». 11v11.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  • «Antonio Marrufo». eu-football.info. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.