Անտոնինա Մահարի
Անտոնինա Մահարի (Անտոնինա Պավլիտայտե, դեկտեմբերի 29, 1923[1], Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հոկտեմբերի 3, 2018, Երևան, Հայաստան[2]), լիտվացի արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1997)։
Անտոնինա Մահարի Անտոնինա Պավլիտայտե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1923[1] |
Ծննդավայր | Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 2018 (94 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր |
Ազգություն | լիտվացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ամուսին | Գուրգեն Մահարի |
Գուրգեն Մահարիի կինը։
ԿենսագրությունԽմբագրել
Անտոնինա Մահարին ծնվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Սովորել է Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Եղել է Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ, անցել է ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ է ընկել և աքսորվել Սիբիր, որտեղ հանդիպել է հայ անվանի գրող Գուրգեն Մահարուն և դարձել նրա կյանքի ուղեկիցը։
Անտոնինայի գրած Գուրգեն Մահարու սիբիրյան ոդիսականի առաջին էջերը տպագրվել են 1970 թվականին Բեյրութում՝ Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» հանդեսում։ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում պարբերաբար հատվածներ են տպագրվել «Իմ ոդիսականը» գրքից[3][4]։
Թաղված է Երրորդ գյուղի (Սիլիկյան թաղամաս) գերեզմանոցում՝ որդու կողքին։
ԵրկերԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://wua.am/en/mahari-antonina/
- ↑ LLC Helix Consulting։ «Մահացել է Անտոնինա Մահարին»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-10-03
- ↑ «ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ « Հայաստանի Գրողների Միություն»։ wua.am։ Վերցված է 2018-10-06
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Անտոնինա Մահարի»։ avproduction.am։ Վերցված է 2018-10-06
- ↑ Անտոնինա Մահարի «Հիշողություններ և պատմվածքներ»