Անտոնինա Դոմանսկայա (ռուս.՝ Доманская, Антонина, 1853[1][2][3], Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1917(1917-01-26), Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ մանկագիր։

Անտոնինա Դոմանսկայա
լեհ.՝ Antonina Domańska
Դիմանկար
Ծնվել է1853[1][2][3]
ԾննդավայրԿամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 26, 1917(1917-01-26)
Մահվան վայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանՌակովիցկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
ԵրկերQ9293019?
Մասնագիտությունմանկագիր և գրող
Ծնողներհայր՝ Aleksander August Kremer?
 Antonina Domańska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1865 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Կրակով։ Ամուսնացել է Կրակովի համալսարանի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, Կրակով քաղաքային մագիստրատի խորհրդական Ստանիսլավ Դոմանսկու հետ։

Առաջին անգամ սկսել է իր պատմությունները հրապարակել «Ընտանեկան երեկոներ» ամսագրում։

Ճանաչում է ձեռք բերել երեխաների և պատանիների համար պատմական և արկածային գեղարվեստական ստեղծագործությունների շնորհիվ։ Գրողի պատմվածքների, վիպակների և վեպերի սյուժեները կառուցվել են ըստ Լեհաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած հայտնի պատմական իրադարձությունների և գործիչների։

Ակտիվորեն մասնակցել է գրական և գեղարվեստական կյանքին, որն այդ ժամանակ Կրակովում կենտրոնացած էր նրա եղբորորդու՝ Լուցիան Ռիդելի շուրջ։

Ստանիսլավ Վիսպյանսկու «Հարսանիք» (1901) պիեսի կերպարներից մեկի` խորհրդատուի նախատիպն է, մի կնոջ, որն առհասարակ չի հասկանում գյուղական կյանքի բնույթն ու գյուղացու մտածելակերպը։

Մահացել է Կրակովում և թաղված է Ռակովիցյան գերեզմանատանը։

Ընտրված մատենագրություն խմբագրել

  • Moje dzieci: opowiadanie mamusi (1884)
  • 60 szarad i zagadek ułożyła swoim dzieciom Mamusia (1902)
  • Opowiadania babuni dla kochanych wnucząt (1904)
  • Pamiętnik Stokrótki Miluni: powiastka dla dzieci (1905)
  • Hanusia Wierzynkówna (1909)
  • Paziowie króla Zygmunta: opowiadanie obyczajowe na tle dawnych wieków (1910)
  • Przy kominku (1911)
  • Historia żółtej ciżemki: powieść z czasów panowania Kazimierza Jagiellończyka[4] (1913)
  • Trzaska i zbroja (1913)
  • Krysia Bezimienna: opowiadanie z czasów Zygmunta Augusta i Stefana Batorego (1914)
  • Królewska niedola (1916)
  • Złota przędza (опубликована в 1918)
  • Ave Maria (опубликована в 1920)
  • Czeladnik majstra Szymona (опубликована в 1920)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Swartz A. Antonina Domańska — 2007.
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. 1961 թվականին լեհ ռեժիսոր Սիլվեստր Խենչինսկին նկարահանել է «Դեղին կոշիկի պատմությունը» ֆիլմը

Գրականություն խմբագրել

  • Domańska Antonina // Słownik biograficzny historii Polski. — T. 1: A—K. — Zakład Narodowy im. Ossolińskich, 2005. — S. 337—338.
  • Bożena Pietrzyk. Kraków w życiu i twórczości Antoniny Domańskiej // Kraków — Lwów: książki, czasopisma, biblioteki XIX i XX wieku / pod red. Jerzego Jarowieckiego. — T. 5. — Kraków: Wydawn. Naukowe Akademii Pedagogicznej, 2001. — S. 197—202.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնինա Դոմանսկայա» հոդվածին։