Անտիոք Կրագեան, Անտիոքիակ, գյուղաքաղաք Լեռնային Կիլիկիայում, Իսավրյան ծոցի եզերքին։ Անտիոք Կրագեանի դղյակը գտնվել Է 300 մ բարձրությամբ ժայռի ծերպին, որը ստորոտի հետ կապված Էր վիմափոր սանդուղքներով։ Շատ հնուց եղել Է հայաբնակ։ 1069 թվականին, երբ Իկոնիայի թուրքերը Կիլիկիան ավարառության ենթարկելուց հետո վերադառնում Էին, հայերը Անտիոք Կրագեանի իշխան և զորավար Խաչատուրի գլխավորությամբ դարանակալեցին թուրքերին և ավարը ետ գրավեցին։

Մինչև XIII դարը մնում Էր Բյուզանդիայի ձեռքում։ XII դարի վերջին Անտիոք Կրագեանի իշխանն Էր Կիո Սակը (Սահակ), որը Գանաք անունով ոմն հույն ելուզակի միջոցով գաղտագողի գերեց ծովափնյա առողջարանում հանգստացող՝ Կիպրոսի Լյուզինյան թագուհուն և նրա որդիներին։ Լևոն Բ Մեծ թագավորը մահվան դատապարտելա սպառնալիքով Կիո Սակին հարկադրեց գերիներին շտապ բերել իր մոտ՝ Կոռիկոս։ Գերիներին պատվով վերադարձնելուց հետո Սանը գրավեց Անտիոք Կրագեանը, որը հայերի ձեռքում մնաց մինչև XIV դարի կեսը։ 1329 թվականին Անտիոք Կրագեան տակավին հայաբնակ գյուղաքաղաք Էր՝ Ա. Աիմեոն եկեղեցով։ Հետագայում թուրքական ասպատակությունների հետևանքով ավերվեց և դադարեց գոյություն ունենալուց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 453