Անտիոքիս

հայկական Ծոփքի և Կոմմագենեի թագավորության թագուհի

Անտիոքիս (հին հունարեն՝ Αντιοχίς, Antiokhís, Antiochis, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 3-րդ դար), հայկական Ծոփքի և Կոմմագենեի թագավորության թագուհի մ. թ. ա. 212 - մ. թ. ա. 201 թվականներին, Շավարշ Ա Երվանդունու կինը, Սելևկյան Սելևկոս Բ Կալինիկոս թագավորի և Լաոդիկե Բ թագուհու դուստրը, Սելևկյան Անտիոքոս Գ Մեծի թագավորի քույրը, Սելևկյանների արքայատոհմից։

Անտիոքիս
հին հունարեն՝ Αντιοχίς, Antiokhís, Antiochis
Ծոփքի և Կոմմագենեի թագուհի
Իշխանությունմ.թ.ա. 212 - մ.թ.ա. 201
Ծնվել է՝Մ.թ.ա. 250-ականներ
Մահացել է՝ենթդ․ մ.թ.ա. 3-րդ դար
Ազգությունհույն
ԱմուսինՇավարշ Ա Երվանդունի
Թագավորական ՏունԵրվանդունիների կրտսեր ճյուղ
ՏոհմՍելևկյաններ
միապետ
ՀայրՍելևկոս Բ Կալինիկոս
ՄայրԼաոդիկե Բ

Շավարշը Ծոփքի առաջին թագավորն էր, որ հրաժարվեց հարկեր մուծել Սելևկյան գանձանակում։ Ի պատասխան սրա՝ Սելևկյան կայսրության ղեկավար Անտիոքոս Գ Մեծը պաշարեց Ծոփք-Կոմմագենեի թագավորության մայրաքաղաքը՝ Արշամշատը։

Որպես բանակցությունների արդյունք՝ Շավարշը կնության է առնում Անտիոքոսի քրոջը՝ Անտիոքիսին, ներվում է պարտքը, իսկ Շավարշը իր հերթին ընդունում է Սելևկյանների կայսրությունը[1]։

Սակայն որոշ ժամանակ անց Անտիոքիսը սպանում է ամուսնուն՝ Քսերքսեսին և Ծոփքի թագավորությունը հանձնում եղբորը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Очерки истории СССР: Первобытно-общ инный строй и древнейшие государства на территории ССС / Евгений Михайлович Жуков. — Изд-во Академии наук СССР, 1956. — Т. 2. — С. 422-424. — 615 с.
  2. Дэвид Лэнг. «Армяне — народ-созидатель». — Центрполиграф, 2004. — С. 142-152. — 346 с. — ISBN 5-9524-0954-7.

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 192-193
  • «Historiae», Polybius, V. 1-6, Cambridge, Mass.- London, 1960, (Leob Classical Library) - «Պատմություն», Պոլիբիոս, Ս. Կրկյաշյանի թարգմանությամբ