Անտարա իբն Շադդադ
Անթարա (525, Նաջդ, Սաուդյան Արաբիա - 608, Հայիլի էմիրություն, Սաուդյան Արաբիա) (ամբողջական անուն՝ արաբ․՝ عنترة بن عمرو بن شداد بن معاوية بن قراد العبسي, 'Անթարա իբն Ամր իբն Շադդադ իբն Մուավիա իբն Կիրադ ալ-'Աբբասի), Նախաիսլամական Արաբիայի 7 հայտնի բանաստեղծներից։
Անտարա իբն Շադդադ عنترة بن شداد | |
---|---|
Ծնվել է | 525 |
Ծննդավայր | Նաջդ, Սաուդյան Արաբիա |
Վախճանվել է | 608 |
Վախճանի վայր | Հայիլի էմիրություն, Սաուդյան Արաբիա |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | արաբ |
Ժանրեր | կասիդա Պոեմ |
Antarah ibn Shaddad Վիքիպահեստում |
Նախաիսլամական բեդվին պոետների շարքում հեղինակավոր տեղ է զբաղեցնում պոետ-ռազմիկ Անթարա իբն Շադդադը։ Նրա կենսագրության մեծ մասը առասպելական է և պահպանվել է ավանդություններում։ Անտարան աբս ցեղից ծագող ճանաչված ռազմիկի որդի էր։ Սակայն նա ցեղում համարվում էր ոչ լիիրավ անդամ, քանի որ նրա մայրը եթովպացի սևամորթ ստրկուհի էր։ Սակայն պատերազմի շրջանում նա քաջություն է դրսևորում և ազատվում՝ դառնալով լիիրավ անդամ։ Նա ճանաչվեց պատերազմի շրջանում մրցակցության շնորհիվ։ Նրա գլխավոր ստեղծագործությունը՝ մուալլական պատասխանն է պատերազմում մրցույթի ժամանակ իր ծագման վերաբերյալ աբսի զինվորի արած վիրավորանքի։ Մուալլականերում Անթարան հիմնականում օգտագործել է հետևյալ ժանրերն ու ձևերը՝
- Նկարագրություն (արաբերեն՝ وصف, ուասֆ)։ Մեծ տեղ են զբաղեցնում անձնական զգացմունքները և տանջանքները միակողմանի սիրո համար. նա սիրում էր իր քրոջը՝ գեղեցկուհի Աբլային, որը զզվանք էր զգում նրա նկատմամբ։ Լքված բնակավայրի նկարագրությունից հետո, որտեղ ապրել է Աբլան, երգում է նրա գեղեցկությունն ու սերը։ Հետո անցնում է Արաբիայի բնության և ավանդական ուղտի նկարագրությանը։ Մուալլական վերջացնում է բեդվինական արժանիքների գովաբանմամբ և իր քաջագործությունների նկարագրությամբ։ Նրա խոսքը արտահայտիչ է, նկարագրությունները միշտ ճիշտ ու հստակ։
Աղբյուրներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Անտարայի մուալլական
- Անտարայի պոեմի անգլեերն թարգմանությունը
- Անտարայի կասիդան, արաբերեն
- Անտարայի կասիդան, արաբերեն Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարա իբն Շադդադ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 405)։ |