Անտառխախտում, անտառպահպանության և անտառօգտագործման կանոնների խախտումը։ Տարբերում են անտառխախտման հետևյալ տեսակները, ապօրինի անտառհատում, անտառհատման կանոնների խախտում, կենդանիների չթույլատրված արածեցում, անտառային հողերի զավթում, ապօրինի որս, որսականոնների խախտում, անտառային պաշարների ապօրինի իրացում և այլն։ Անտառխախտումները հսկվում ու արձանագրվում են անտառային տնտեսության կողմից և իրականացվում են պայքարի համապատասխան միջոցներ։

Թեղուտում կատարվող հանքափորական աշխատանքներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։