Անտառային նրբագեղիկ

Անտառային նրբագեղիկ
Dunnock, Sixpenny Handley, Dorset - geograph.org.uk - 416383.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Նրբագեղիկներ
Ցեղ Նրբագեղիկ
Տեսակ Անտառային նրբագեղիկ
Լատիներեն անվանում
Prunella modularis
Հոմանիշներ
  • Motacilla modularis
Հատուկ պահպանություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 562489
NCBI 181117
EOL 918161

Անտառային նրբագեղիկ (լատ.՝ Prunella modularis), նրբագեղիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Prunella modularis
Cuculus canorus canorus + Prunella modularis

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 14, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 19-21 սմ, կենդանի զանգվածը՝ 20-22 գ։ Փոքրամարմին է՝ դեղնամոխրագույն փետրավորմամբ, կտուցը՝ բարակ։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմինը վերևից շիկակարմիր-դարչնագույն է, գագաթը, մեջքը, թևերը՝ խայտավոր։ Գլխից մինչև փորը մոխրագույն է, մարմնի կողքերին կան մուգ խայտեր։ Թաքնված թռչուն է, գորշ փետրավորման շնորհիվ՝ դժվար ճանաչելի։ Գետնին քայլում է կարծես սողալով՝ ընդհատ-ընդհատ շարժումներով, թաքստոցից ոչ հեռու։ Լայնորեն տարածված տեսակ է, բնակվում է խիտ անտառներում, թփուտներում, գետաձորերում, պտղատու այգիներում։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, հատապտուղներով։

Բազմացում և զարագացումԽմբագրել

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի 2-րդ տասնօրյակին։ Կրկնակի բազմացման ժամանակ արուների ակտիվ երգը լսելի է նաև հունիս-հուլիսի ընթացքում։ Առաջին բները գրանցվում են ապրիլի սկզբից։ Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից, մամուռից, բրդից, ձիու մազից։ Բնադրում է թփուտներում, հավանաբար պատրաստում են էգը և արուն՝ 10 օրվա ընթացքում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-իև կեսերից մայիսի 2-րդ տասնօրյակի ավարտը։ Դնում է 20 մմ տրամագծով, կանաչավուն կապույտ 4-5 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս թխսակալման 14-րդ օրը. ամենավաղ ժամկետը մայիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջն է։

ՆշանակությունԽմբագրել

Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ խխունջների, որոնք գյուղատնտեսական կենդանիների ֆասցիոլոզ հիվանդության տարածողներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։