Անտառային գիտափորձարառական կենտրոն

ՀՀ բնապահպանության նախարարության անտառային գիտափորձարառական կենտրոն, գիտափորձարառական կենտրոն ՀՀ-ում։ Կազմավորվել է 1998 թվականին։

Անտառային գիտափորձարառական կենտրոն
Հիմնադրված1998

Խնդիրներ խմբագրել

Հիմնական խնդիրներն են անտառների արդյունավետության բարձրացման, բնապահպանական հատկությունների բարելավման, անտառածածկ տարածքների ընդարձակման գիտական և կիրառական հիմունքների, անտառների գենետիկական պաշարների պահպանման, վերարտադրման և արդյունավետ օգտագործման ուղիների մշակումը, անտառվերականգնման արդյունավետ միջոցառումների և անտառաշինության իրականացումը, անտառների գույքագրումը, հաշվառումը, անտառային պաշարների տեղեկատվական բանկի ստեղծումը, բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնումը, բնության հուշարձանների ուսումնասիրությունը, էկոզբոսաշրջության կազմակերպումը։

Ունի անտառաշինության և անտառային ֆոնդի հաշվառման, անտառաբուծության և անտառագիտության, միջազգային համագործակցության բաժիններ։

Գործունեություն խմբագրել

Մշակվել են անտառկառավարման պլաններ Նոյեմբերյանի, Ձիգկատարի (Գուգարաց լեռնաշղթա), Լալվարի, Ջիլիզայի, Դսեղի, Գուգարքի անտառտնտեսություների և Ստեփանակերտի անտառտնտեսության Տառնավազի անտառապետության համար։ Իրականացվել է ՀՀ բնության հուշարձանների գույքագրում և անձնագրավորում։ Մշակվել են ծրագրեր՝ ՀՀ բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման համար (Խոր Վիրապ արգելավայր, Ջերմուկ, Գնիշիկ, Արփի լիճ ազգային պարկեր, Որոտան և Կիրանց բնական պարկեր, Արևիկ արգելոց)։ Ստեղծվել է «Զիկատար» անտառային ուսուցման տարածաշրջանային կենտրոն, որտեղ իրականացվում են անտառաէկոլոգիական գիտափորձարարական հետազոտություններ, անտառագետների ուսուցում և վերապատրաստում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։