Անպատվություն (անգլ.՝ Disgrace), հարավ-աֆրիկյան գրող Ջոն Կուտզեի վեպը, որի համար նա պարգևատրվել է Բուքերյան մրցանակով։

Անպատվություն
անգլ.՝ Disgrace
ՀեղինակՋոն Մաքսվելլ Կուտզե
Տեսակգրավոր աշխատություն, գրական ստեղծագործություն և հրատարակություն
Ժանրcampus novel?
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ՀԱՀ
ՀրատարակիչHarvill Secker
Հրատարակման տարեթիվհուլիսի 1, 1999[1]
ԳՄՍՀ2-02-038755-7
OCLC43554616
Պարգև(ներ)

Ֆիլմագրություն խմբագրել

Գործողությունները կատարվում են Հարավ-աֆրիկյան հանրապետությունում։ Վեպը պատմում է համալսարանում աշխատող հարավ-աֆրիկացի պրոֆեսոր Դևիդ Լուրիի կյանքի մասին, ով մի ուսանողուհու պատճառով կորցրել էր աշխատանքը, համբավը, երազանքների հաջողությունները։ Նա լքում է Քեյփթաունը և ուղևորվում է իր լեսբիան աղջկա՝ Լյուսիի մոտ՝ Արևելա-Կապսիական նահանգ։ Ներկայացնելու համար էթնիկ ու բարոյական տարաձայնությունները, Կուտզեն օգտագործում է սերտ համախմբված սյուժե, որտեղ բոլոր գծերը փոխկապակցված են։ «Կոմերսանտ» լրագրի թղթակցի կարծիքով, Կուտզեն առաջնորդվել է «ռուսական դասական գրականության կտակարաններով», դրա համար էլ ասել է, թե զարմանալի չէր լինի, եթե վեպն անվանվեր «Ազնվականություն և Անպատվություն» կամ «Վիրավորողներն ու վիրավորվողները»։

Էկրանավորում խմբագրել

2008 թվականին վեպն էկրանավորվեց, պրոֆեսոր Լուրիի կերպարը մարմնավորեց Ջոն Մալկովիչը։ Ֆիլմի ռեժիսորն էր Սթիվ Ջեյքոբսը։

Բուքերյան մրցանակ խմբագրել

«Անպատվություն» գրքի համար Կուտզեն երկրորդ անգամ արժանացավ Բուքերյան մրցանակի։ 1983 թվականին նա ևս մեկ անգամ ստացավ այդ մրցանակը «Կ. Միխայելի կյանքն ու ժամանակը» վեպի համար։ 2003 թվականին Կուտզեն դարձավ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Kailash C. Baral "A Moderated Bliss"։ J. M. Coetzee's 'Disgrace' as Existential Maturation" // J. M.Coetzee։ Critical Perspectives. — New Delhi։ Pencraft, 2008. — С. 161—16
  • Gertrude B. Makhaya The Trouble with JM Coetzee // Oxonian Review
  • Մեր մարդը Հարավային Աֆրիկայում // Լրագիր «Կոմերսանտ», № 180 (2783). — 03.10.2003

Արտաքին հղումներ խմբագրել