Անչափահաս, որոշակի տարիքից ցածր անձ (սովորաբար մեծամասնության տարիքից), որը իրավաբանապես բաժանում է մանկությունը չափահասությունից։ Սովորաբար մեծամասնության տարիքը համարվում է 18-ը։ Անչափահաս եզրը կարող է նաև օգտագործվել մեծամասնության տարիքից անկախ։ Օրինակ՝ ալկոհոլ օգտագործելու նվազագույն տարիքը ԱՄՆ-ում սովորաբար 21-ն է, և դրանից փոքր տարիք ունեցող անձինք երբեմն կոչվում են «անչափահաս» ալկոհոլի վերաբերյալ օրենքի կենտեքստում՝ նույնիսկ եթե 18 տարեկանից մեծ են[1][2]։

Անչափահաս հասկացությունը շատ իրավասություններում կտրուկ սահմանված չէ։ Քրեական պատասխանատվության, պարտադիր դպրոց չգնալու և պայմանագիր կնքելու նվազագույն տարիքը կարող են տարբեր լինել։

Շատ երկրներում, ներառյալ Ավստրալիա, Հնդկաստան, Ֆիլիպիններ, Բրազիլիա, Խորվաթիա և Կոլումբիա, անչափահասը է համարվում 18 տարին չլրացած անձը։ ԱՄՆ֊ում, որտեղ անչափահասության տարիքը տարբեր նահանգներում տարբերվում է, սովորաբար անչափահաս եզրը վերաբերում է 18 տարին չլրացած անձանց, բայց որոշ նահանգներում կարող է գործածվել որոշակի բնագավառներում (խաղատներում խաղալ, ատրճանակի օգտագործում և ալկոհոլի սպառում) 21 տարեկանից փոքր անձանց սահմանելու համար։ Քրեական արդարադատության համակարգում որոշ տարածքներում «անչափահասություն»֊ը ամբողջապես հաստատուն չէ, քանի որ անչափահաստը կարող է հանցագործության համար դատական քննության և պատժի ենթարկվել[3]։

Ճապոնիայում, Թայվանում և Թաիլանդում անչափահասը 20 տարեկանից փոքր անձն է։ Ըստ Նոր Զելանդիայի օրենքի՝ մեծամասնության տարիքը նույնպես 20-ն է[4], բայց չափահասների իրավունքների մեծ մասը կիրառվում են ավելի փոքր տարիքի անձանց վրա էլ, օրինակ՝ պայմանագիր կնքել հնարավոր է 15 տարեկանում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Liquor Control Act». State of Connecticut. «'Minor' means any person under twenty-one years of age.»
  2. «Offenses Against the Family». State of Tennessee. «As used in this section, minor means a person under twenty-one (21) years of age.»
  3. "Prisons and Prison Life: Juvenile crime is on the rise. Is it right or fair to treat and charge juveniles as adults?". Retrieved June 13, 2015.
  4. «Age of Majority Act 1970». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Richard Rudman. Zealand Employment Law Guide (2013 edition). Retrieved June 13, 2015.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 432