Անուշ Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշ Մեսրոպի Կիրակոսյան (դեկտեմբերի 14, 1957, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանոնահար[1][2], մանկավարժ, դասախոս, ժուռնալիստ։ ՀՀ ժուռնալիստների միության անդամ։
Անուշ Կիրակոսյան | |
---|---|
Անուշ Կիրակոսյանի 2019 թվականին, Երևան | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1957 (66 տարեկան) Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | քանոնահար, մանկավարժ, դասախոս, ժուռնալիստ |
Գործիքներ | քանոն |
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրելԱնուշ Կիրակոսյանը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում[3]։ Սովորել է թիվ 2 միջնակարգ հանրակրթական (1965-1975) և զուգահեռ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցներում՝ (քանոն) (1970-1975)։ Նույն տարում՝ ուսումը շարունակել է Կիրովականի (Վանաձորի) Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում (1975-1977), այնուհետև Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանում (1977-1979), (այժմ՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ)։
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի դասարանը (1984-1990 թթ.) - ասպիրանտուրա (1990-1993 թթ.), Ավարտական համերգը նվիրված է եղել եղբոր՝ Արցախյան ազատամարտի հերոս, Մի-8 ուղղաթիռի օդաչու-հրամանատար, Մարտական Խաչի ասպետ Հրայր Մեսրոպի Կիրակոսյանի հիշատակին (11 հունիսի, 1993 թ, Կամերային Երաժշտության տուն)։ Ավարտել է «Գալիք» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը (2008-2013 թ.): Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է։
Մասնագիտական գործունեություն
խմբագրել1979-1983 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի (ներկայումս՝ Արմավիր) Ձերժինսկու սովխոզի երաժշտական դպրոցում՝ որպես քանոնի դասատու և բաժնի վարիչ։
1979-1986 թվականներին աշխատել է որպես քանոնահար Վաստակավոր կոլեկտիվ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի Երգի-պարի պետական անսամբլում (գեղ․ ղեկավար՝ Էմմա Ծատուրյան)։
1986-1987 թվականներին եղել է Հայաստանի պետական Գուսանական անսամբլի քանոնահարը (գեղ․ ղեկավար՝ Ռուբեն Ալթունյան)։
1988-1989 թվականներին աշխատել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում որպես դասախոս։
1990-1992 թվականներին աշխատել է Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլում որպես քանոնահար (գեղարվեստական ղեկավար՝ Սուրեն Չանչուրյան)։
1993-2001 թվականներին աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում որպես՝ մենակատար-քանոնահար (գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Մաթևոսյան)[4]։
Հիմնադրել, ղեկավարել է Մայրաքաղաքային հատուկ գնդի (հրամանատար՝ գեներալ Գագիկ Մելքոնյան) ժողովրդական գործիքների անսամբլը (1994- 1997թթ․, զինվորական պատասխանատու՝ գնդապետ Վահան Արսենյան), միևնույն ժամանակ եղել է մենակատար- քանոնահարը։ Անսամբլը բազմիցս համերգներով ելույթ է ունեցել Հայաստանի Մայրաքաղաքային հատուկ գնդի, Վաղարշապատի, Վարդենիսի, Քարվաճառ և Արցախի սահմանամերձ զինվորական գնդերում։ 1995 թվականին, Հայաստանի անկախության հինգերորդ տարելիցի կապակցությամբ, Քարվաճառում տեղակայված բանակի կորպուսի առջև բացօթյա համերգով հանդես է եկել երկբաժին ծրագրով, որին ներկա էր ՀՀ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանը։
1990-1992 թվականներին եղել է իր ուսուցչի՝ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ասիստենտ-ստաժորը, այնուհետև՝ որպես դասախոս սկսել է աշխատել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ռեկտոր՝ Էդգար Հովհաննիսյան) մինչև 2009 թվականը։
2009 թվականից մինչև այժմ աշխատում է Երևանի Կ․ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես քանոնի դասատու, ղեկավարում է՝ ժողովրդական գործիքների բաժինը և ժողովրդական գործիքների նվագախումբը։
2010 թվականին Երևանի Քաղաքապետարանի կողմից պարգևատրվել է որպես «Տարվա լավագույն ուսուցիչ»։
2014 թվականին հիմնադրել, ղեկավարել է «Երևան» քառյակը և միաժամանակ եղել մենակատար քանոնահարը։ Քառյակը՝ Թաիլանդի Թագավորության հյուպատոսարանի հրավերով 2015, 2016, 2019 թվականներին մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված հոբելյանական համերգներին և արժանացել շնորհակալագրերի։
2019 թվականից ԵՊԿ հրատարակչությունում «Երաժշտական Հայաստան» գիտական ամսագրի հայերեն տեքստերի խմբագիրն է և նույն հրատարակչության «Երաժիշտ» թերթի «Ճանաչենք միմիանց» հոդվածաշարի հեղինակը։
2019 թվականից Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում աշխատում է որպես դասախոս։
Շրջագայություններ
խմբագրելՀամերգային շրջագայություններով եղել է ԱՊՀ բազմաթիվ երկրներում՝ Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Ուզբեկստան։
Եվրոպական երկրներից․ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի մի շարք քաղաքներում, Շվեյցարիայի՝ Բեռն, Բոն, Ցյուրիխ, Կրոյցլինկեն, Ֆրանսիայի՝ Փարիզ, Սրազբուրգ, Լիլ, Գրենոբլ, Լիոն, Մարսել, Բորդո, Բելգիայի՝ Բրյուսել, Հերենտ, Անտվերպեն, Լյուվեն, Լիեժ, Գենդ, Մեխելեն, Նիդերլանդների՝ Ամստերդամ, Լեհաստանի՝ Վարշավա, Կրակով և այլ քաղաքներում։
Համերգներ է ունեցել Թաիլանդի Թագավորությունում, շրջագայություն ԱՄՆ չորս նահանգներում՝ Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ, Թրամբալ, Նյու Յորքի նահանգի Նյու Յորք, Օլբանի, Բեյսայդ, Մասաչուսոցս նահանգի Բոստոն, Հեյվրհիլլ և Ուորսեսթեր, Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում և այլուր։
Համագործակցություններ
խմբագրելԱշխատել է ինչպես հայ՝ Ռուբեն Մաթևոսյան, Խաչատուր Ներսիսյան, Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան, Սերգեյ Կարապետյան, Մանվել Բեգլարյան, Էմմա Ծատուրյան, Արսեն Գրիգորյան /Մրո/, ԴԵՏՔ, Միստեր Իքս, Արմեն Գրիգորյան և այլն, այնպես էլ արտասահմանյան՝ Մաջիթ Էնթեզամի, Էշլի Մորգան, Էժիտ Վիսենաեկենց, Սիբիլ Պեկտորոսօղլի, Հյուբեր Բոն, Քրիստին Ախտեն, Բրաբանս անսամբլ և այլ երաժիշտների հետ։
Հայկական «Արամ» ֆիլմում 2002 թվականին նվագել է իր մշակած՝ «Մաճկալ ես» ժող երգը։
Ձայնագրվել է իրանական «Մարիամ Աստվածածին» 1997 բազմասերիանոց ֆիլմի («Ավե Մարիա») soundtrack-ում (սաունդթրեք), կոմպոզիտոր՝ Մաջիթ Էնթեզամի։
Հրապարակումներ և խմբագրական գործունեություն
խմբագրելՀՀ Ժուռնալիստների միության անդամ է։ Բազմաթիվ հոդվածների հեղինակ է և տպագրվում է «Հայաստան», «Ավանգարդ», Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» գիտական ամսագրում (հայերեն տեքստերի խմբագիրն է) և «Երաժիշտ» թերթում, Բեյրութի (Լիբանան) «Խօսնակ» պաշտոնաթերթում, ԱՄՆ-ի «Նոր օր» և «Մոլորակ» շաբաթաթերթերում, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» և ԼՂՀ ՊՆ «Մարտիկ» պաշտոնաթերթերում։
Կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» («Музыкальная Армения» «Musical Armenia» 1-2/44-45, 2013) գիտական ամսագրում հանդես է եկել Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված «Նրան էլ են փորձում յուրացնել» («They want to make him theirs as well») (2013 թ.), «Մանկավարժական մեթոդաբանության խնդիրներ» (2018 թ.), Քնարատիպ գործիքներ, Քանոն և «քնարահարք» (քանոն նվագողներ, 2020 թ.) գիտական հոդվածներով։
Աշխատություններ
խմբագրելՉորս մասնագիտական ժողովածուների հեղինակ է՝ «Անմար գոհարներ» առաջին (2005 թ.), «Անմար գոհարներ» երկրորդ (2010 թ.), «Փոխադրումներ քանոնի համար։ (2010 թ)., «Խաչատուր Ներսիսյանի կոնցերտային ստեղծագործությունների փոխադրումներ» (2010 թ.), Արարատ Պետրոսյան «Արարատյան հովեր» ժողովածուի (շվիի, սրինգի դասագիրք) խմբագիրն է (2018 թվական)։
Սկավառակագրություն
խմբագրել2000 թվականին ԱՄՆ-ում լույս է տեսել Անուշ Կիրակոսյան «Magical Strings» («Կախարդական լարեր») խորագրով ձայնասկավառակը (CD)։ Ալբոմը Annual Armenian Music Awards (AMFA Presents 2000) միջազգային 3-րդ մրցանակաբաշխության մրցանակակիր է՝ Լավագույն գործիքային ժողովրդական ալբոմ (անգլ.՝ Best Traditional Instrumental Album) անվանակարգում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ MUSIC, NATIONAL CENTER OF CHAMBER. «Քամանչայի և քանոնի «մենախոսություններ»՝ «Տաղարանի» համերգին». NATIONAL CENTER OF CHAMBER MUSIC. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Գիտահրատչական խորհուրդ՝ Հ. Մ․ Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշ. (2019). Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն. էջ 335. ISBN 978-5-89700-047-0.
- ↑ ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 109 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 3-րդ. Երևան: Հայկական համառոտ հանրագիտարանի խմբագրական հանձնաժողով. 1999. էջ 109.
Արտաքին հղումներ
խմբագրել- Անուշ Կիրակոսյանի էջը YouTube վիդեոհոսթինգում